«Պետք չէ բոլոր ուժերը նույն զամբյուղում հավաքել»
Մամուլում լուրեր են շրջանառվում, թե, ամենայն հավանականությամբ, նոյեմբերի 26-ին՝ ՀՀԿ համագումարի օրը, վարչապետ Կարապետյանը ՀՀԿ-ական կդառնա:
Անդրադառնալով այս թեմային՝ Գերազույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց. «Դա հնարավոր է, քանի որ Թրամփի ընտրվելուց հետո մենք արդեն կարող ենք ասել՝ ոչինչ բաց չէ քաղաքականության մեջ: Բայց, պետք է ասեմ՝ վարչապետի՝ ՀՀԿ-ական դառնալը մեր քաղաքական կյանքի համար ցանկալի չէ: Պետք չէ բոլոր ուժերը նույն զամբյուղում հավաքել: Մենք բոլորս արդեն գիտենք ՀՀԿ-ի գործելաոճը, ուստի չեմ կարծում, որ Կարապետյանը կշահի՝ ՀՀԿ-ական դառնալով», – ասաց Ազատ Արշակյանը: