09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

1000-ական դրամներով ձևավորված ֆոնդի համար կլինի հոգաբարձուների խորհուրդ

Ազգային ժողովում քննարկվում է «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջությանը կամ կյանքի վնասի փոխհատուցման մասին» օրինագիծը, որով նախատեսվում է, որ 2017 թ. հունվարի 1-ից յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձ ամսական 1000 դրամ է վճարելու ֆոնդին: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասաց, որ գումարների կառավարման համար ձևավորվելու է հոգաբարձուների խորհուրդ՝ 3 հոգի կառավարության կողմից, 3ը՝ ԿԲ-ից, 3-ը՝ քաղաքացիական հասարակությունից:

Ընդ որում կառավարության ներկայացուցիչները կարող են լինել ընդդիմադիր խմբակցություններից:

Լինելու է նաև մշտական գործող կայքէջ, որտեղ պիտի արտացոլվի գումարների չափը:

Նախարարն ասաց, որ եթե կարիքը չլինի, և իրենք էլ այս օրենքի նախագիծը գրելիս ասում էին՝ Աստված տա, որ կարիքը չլինի, բայց օրենքը սահմանում է, որ եթե հնարավորություն լինի, գումար կուտակվի, հիմնդրամի խորհուրդը կկարողանա հետադարձ հայացք նետել:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ