17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: ԹԵՄԱ՝ ՀՀ վարչապետի հանձնարարականը բիզնես ոլորտի խթանման համար ներդրումային ծրագրերի իրականացման հեռանկարները:

Նրանք այդ իրավունքը չպիտի ունենան. պատգամավոր

«Եթե կուսակցական ես, նշանակում է գաղափարախոսությունը կիսում ես»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի անկախ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն` անդրադառնալով Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հայտարարությանը, թե ինքը պատրաստվում է անդամակցել Հայաստանի հանրապետական կուսակցությանը: Պատգամավորը հիշեցրեց, որ նախկինում գործել է օրենք, ըստ որի՝ ուժային կառույցի ղեկավարներն իրավունք չունեին լինել կուսակցական, նույնիսկ եթե նախկինում եղել […]

ՀՀ և ՌԴ դիրքորոշումները համընկնում են ԼՂ հակամարտության կարգավորման ճանապարհի հարցում. Կոսաչև

Հայաստանի և Ռուսաստանի դիրքորոշումները համընկնում են այն հարցում, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես քաղաքական ճանապարհով: Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի համատեղ նիստի ընթացքում աս աց ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի միջազգային գործերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչևը: «Ռուսաստանը […]

Կատուներս անտեր մլավում են,սևազգեստ մայրս դրսում է.ազատամարտիկը դիմում է նախագահին /վիդեո/

Ազատամարտիկ Խաչիկ Գասպարյանը իր ընտանիքի հետ միասին արդեն 9 ամիս մնացել է առանց տանիքի: Ազատամարտիկը արդարություն է պահանջում: Նա դիմում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին: Խաչիկ Գասպարյանը եղբայրների հետ Արցախյան ազատամարտի մասնակիցներ են, նրանցից մեկը զոհվել է, երկուսը` երկրորդ կարգի հաշմանդամներ են: Նրա փոխանցմամբ բնակարանից զրկվել է վաշխառուից 23 հազար […]

Հայաստանը կդառնա Եվրոպա-Իրան մուլտիմոդալ բեռնափոխադրումների տարանցիկ երկիր /վիդեո/

Այսուհետ Հայաստանը կդառնա տարանցիկ երկիր Եվրոպայից Իրան և հակառակ ուղղությամբ մուլտիմոդալ, այն է` տարբեր տրանսպորտային միջոցներով բեռնափոխադրումներ իրականացնելիս: Այս շաբաթ փորձնական տարբերակով 2 կոնտեյներ ջրային ճանապարհով տեղափոխվել է Փոթի, այնուհետև երկաթուղով Հայաստան` Երասխ կայարան, այստեղից էլ ավտոտրանսպորտով՝ Իրան: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանի խոսքով` վերջին երկու տարիներին քննարկվում էր […]

Ի՞նչ են անելու

Վանաձորի ավագանու առաջին նիստը տապալվեց, որից հետո «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը հարցազրույցի միջոցով առաջարկել էր քննարկել կոալիցիա կազմելու տարբերակը կամ էլ հարցումներ անելու հասկանալու, թե ինչ են կարծում վանաձորցիները` ավագանու նիստերը բոյկոտելու վերաբերյալ: Henaran.am-ի հետ զրույցում կուսակցության անդամ, ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ասաց, որ հաջորդ  նիստը բոյկոտելու հետ կապված քննարկում ընթանում է, և […]

Հայ-ամերիկյան հարաբերություններում լուրջ առաջընթաց է սպասվում. կոնգրեսական

Մոտ ապագայում հայ-ամերիկյան հարաբերություններում խոշոր զարգացումներ են սպասվում, «Ամերիկայի Ձայն»-ին պատմել է ԱՄՆ-ի կոնգրեսական, հայկական ծագում ունեցող Ջեքի Սփիրը. «Կարծում եմ, Միացյալ Նահանգների եւ Հայաստանի հարաբերություններն առավել ընդլայնվելու եւ նոր բնագավառներ ներգրավելու հսկայական ներուժ ունեն»: Որպես Կոնգրեսում Հայաստանի հետ բարեկամության խմբի համանախագահ, Ջեքի Սփիրը 2017-ին նախատեսում է բազմաթիվ ծրագրեր իրականացնել. «Մոտ ապագայում Հայաստանի դեսպանի հետ […]

Բոյկոտելու որոշումը Մարուքյանը չի ընդունում (վիդեո)

Henaran.am-ի զրուցակիցն է Ազգային ժողովի անկախ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: -Պարո՛ն Մարուքյան, մի շարք տեսակետներ են հնչում, որ իշխանությունը բարեփոխումներ է անում, նկատի ունեմ գազի, էլեկտրաէներգիայի սակագների հնարավոր իջեցում, քանի որ նախընտրական PR ակցիաների կարիք կա, մեկ այլ խումբ էլ ասում է, որ ուղղակի իշխանությունը վախենում է չվերընտրվել: Դուք ի՞նչ եք կարծում: […]

«Սասնա ծռեր»-ի գործում նորություն կա

«Սասնա ծռեր» խմբի գործից մի մասն առանձնացվել է եւ նախաքննության ավարտ է հայտարարվել։ Այս մասին հայտնում է   Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը։ Նախաքննության ավարտ է հայտարարվել Արայիկ Խանդոյանի,  Պավլիկ Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Արմեն Բիլյանի, Սեդրակ Նազարյանի, Մխիթար Ավետիսյանի մասով։ Թե երբ գործը դատարան կուղարկվի, դեռ հայտնի չէ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

Ամենաընթերցված