17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ողբերգական դեպք Արարատի մարզում․ տատը տան բակում հայտնաբերել է 13-ամյա թոռան դին

Երեկ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ուենցել Արարատի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաշեն գյուղի տներից մեկում երեխայի դի կա, գրում է Shamshyan.com-ը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղ են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը, վարչության պետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ։ ժամանել են […]

Դիլիջանի, Իջևանի և Նոյեմբերյանի ավտոճանապարհներին մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 21-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գորիսի և Մեղրու ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, որտեղ ճանապարհաշինարարները կատարում են մաքրման, աղով, ավազով մշակման աշխատանքներ: Դիլիջանի, Իջևանի և Նոյեմբերյանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել  բացառապես ձմեռային անվադողերով։ […]

Հակառակորդը նաեւ ականանետ է կիրառել

Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 90 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1100 կրակոց: Նոյեմբերի 19-ին շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում […]

Ռալֆ Յիրիկյանի մեքենան վթարի է ենթարկվել․ կան վիրավորներ

Նախօրեին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Ջրվեժ-Ձորաղբյուր ավտոճանապարհի մոտ գտնվող «Վասպուրական» ռեստորանի մոտ բախվել են Lexus մակնիշի 090 LL 90 համարանիշի և Fiat մակնիշի 31 LO 963 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ […]

Մահացել է Հասմիկ Հովնանյանը՝ Վահագն Հովնանյանի կինը

Երեկ՝ նոյեմբերի 20-ին, Երևանում մահացել է բարերար Վահագն Հովնանյանի կինը՝  Փարիզ Հասմիկ Հովնանյանը: Նրա հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր՝ նոյեմբերի 21-ին, ժամը 17։30-ին, Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում (Կոնդ), իսկ վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 22-ին, ժամը 11։30-13։00-ը՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում (Կոնդ)։  

Մանկական «Եվրատեսիլ 2016»-ում Հայաստանը զբաղեցրեց 2-րդ տեղը /վիդեո/

Նսխօրեին Մալթայում տեղի ունեցավ «Մանկական Եվրատեսիլ-2016» երգի մրցույթը, որում Հայաստանը ներկայացնող Անահիտ Ադամյանն ու Մերի Վարդանյանը զբաղեցրին երկրորդ տեղը: Աղջիկները հանդես եկան 2-րդ համարի ներքո՝ ներկայացնելով Ավետ Բարսեղյանի եւ Նիկ Էգիբյանի հեղինակած «Տարբեր» երգը: Մեր ներկայացուցիչները, հավաքելով 232 միավոր, զբաղեցրին երկրորդ տեղը, իսկ ահա հաղթող ճանաչվեց Վրաստանի ներկայացուցիչ Մարիամ Մամադաշվիլիին։ Այս տարի մրցույթին մասնակցում էին 17 երկրների ներկայացուցիչներ, որոնք […]

Եթե Քրիստոսն այսօր քոնն է

Դու, ուրեմն, լսում ես, որ ամեն անգամ, որ մատուցվում է [Սուրբ Պատարագի] զոհը, ներկա է դառնում Տիրոջ մահը, Նրա հարությունը, Նրա համբարձումը, տրվում է մեղքերի թողությունը. և [այս ամենը լսելով հանդերձ] դու ամեն օր չե՞ս ընդունում կյանքի այս հացը: Ով վիրավոր է, դեղ ու դարման է փնտրում: Մեր համար վերք է մեղքի հարվածներին ենթակա լինելը: […]

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ՌԺ ԴԽ միջազգային գործերով կոմիտեի համատեղ հայտարարությունը

2016 թ. նոյեմբերի 19-ին Երեւանում կայացավ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի (այսուհետ՝ Կողմեր) համատեղ նիստը: Հանդիպման ընթացքում հաստատվեց երկու Կողմերի միջեւ համագործակցության եւ բարեկամական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման ընդհանուր ուղղվածությունը, բարձր գնահատական տրվեց միջխորհրդարանական փոխգործունեության ձեւավորված մեխանիզմին՝ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության […]

Կառավարության որոշմամբ 233 միլիոն դրամ՝ սիրիահայերին

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կառավարությունը լուծեց սիրիահայերի ավտոմեքենաների մաքսազերծման հարցը: Սիրիայից Հայաստան տեղափոխված մարդկանց ավտոմեքենաների ժամանակավոր ներմուծման հետ կապված առաջացել էր լուրջ հիմնախնդիր՝ ավտոմեքե­նաների մաքսային վճարների հատուցման արժեքը կազմում էր 233 միլիոն 365  հազար դրամ: 18.11.2016թ. կառավարության որոշմամբ ՀՀ պետական միջոցներից համապատասխան գումարը հատկացվեց:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

Ամենաընթերցված