30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

8-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Նոյեմբերի 18-ին, ժամը 15-ի սահմաններում, «Հունդաի» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում վրաերթի է ենթարկել 8-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է հետաքննություն:

Նոյեմբերի 22-ից նոր արագաչափ՝ Երևանի Հալաբյան փողոցում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2016 թվականի նոյեմբերի 22-ից գործարկվելու է Երևան քաղաքի Հալաբյան փողոցում (Հալաբյան 41 շենքի հարակից տարածք) տեղադրված արագաչափ սարքը՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Հրդեհ Աշտարակում

Նոյեմբերի 18-ին, ժամը 23.07-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակի քաղաքային գերեզմանատան մոտակայքում այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.35-ին, մարվել՝ 00.55-ին: Ամբողջությամբ այրվել է Ս. Ա.-ին պատկանող տնակը:

ԱՄՆ-ի հետախուզության ապագա պետը Թուրքիան անվանել է «իսլամիստական բռնապետություն»

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, թե ով է գլխավորելու ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունը։ Նախատեսվում է, որ կգլխավորի Ներկայացուցիչների պալատի անդամ, հանրապետական Մայք Պոմպեոն: Թուրքական «birgun» լրատվական կայքը հայտնում է, որ Պոմպեոն արդեն ընդունել է նոր պաշտոնի առաջարկը: Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ նույն այդ Պոմպեոն Թուրքիան անվանել էր «իսլամիստական բռնապետություն»։ Հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած […]

Վանաձորի բնակարաններից մեկում հետախուզվող է հայտնաբերվել

Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ նոյեմբերի 18-ին, 13.25-ին, Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղու 28 շենքի մի բնակարանից բերման է ենթարկվել 1981 թ. ծնված Արման Ղ.-ն, որը նոյեմբերի 14-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 113 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը):

«Ժառանգությունը» համապետական խորհրդի նիստ է գումարել

«Ժառանգություն» կուսակցությունն այսօր՝ նոյեմբերի 19-ին հրավիրել է քաղաքական խորհրդի հատուկ նիստ, որին մասնակցում էին շուրջ հիսուն պատվիրակներ Հայաստանի տարբեր մարզերից, այդ թվում՝ ներկայացուցիչներ կուսակցության կանանց խորհրդից եւ երիտասարդական թեւից: Րաֆֆի Հովհաննիսյանի նախագահությամբ խորհուրդը ընդլայնված կազմով քննարկեց հանրապետությունում եւ նրա շուրջ տիրող քաղաքական իրավիճակը՝ ուշադրության կիզակետում պահելով հաջորդ տարվա խորհրդարանական ընտրությունների շեմին ծավալվող զարգացումներն ու հնարավոր […]

Երևանի Վաղարշյան և Խաչատրյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2016 թվականի նոյեմբերի 21-ից Երևան քաղաքի Վաղարշյան և Խաչատրյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում` Վաղարշյան փողոցով Կոմիտասի պողոտայի կողմից դեպի վերոնշյալ խաչմերուկ մոտեցող հատվածում հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային կրկնակի հոծ գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվի ևս մեկ՝ 3-րդ երթևեկելի գոտի, որի շնորհիվ հնարավոր կլինի հետադարձը և դեպի […]

Դասընկերուհուն դաժան ծեծի է ենթարկել /վիդեո/

Իրկուտսկում քրեական գործ է հարուցվել անչափահասի նկատմամբ, ով դաժան ծեծի է ենթարկել դասընկերուհուն: Ծեծի տեսանյութը համացանցում է հայտնվել, կադրերում երեւում է, թե ինչպես է աղջիկը ջուրը շփում տղայի դեմքին, ինչից հետո վերջինը սկսում ե դաժան ծեծի ենթարկել նրան: Ընդ որում, այդ ամենը տեղի է ունենում դասարանցիների աչքի առաջ, ովքեր, փոխանակ օգնեն, ծիծաղով հետեւում են տեղի […]

«Ֆինանսները պետք է ուղղենք այն ոլորտներ, որտեղ մաքսիմալ արագ, շահութաբեր և էֆեկտիվ ծրագրեր կան». Վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանը նոյեմբերի 18-ին աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Աշտարակում, որտեղ նրան է ներկայացվել քաղաքի զբոսաշրջության զարգացման նախագիծը: Մասնավորապես, նախատեսվում է Աշտարակի 11-րդ դարի հին կամուրջի շրջակայքում, որտեղ առկա են եկեղեցիներ, պատմամշակութային հուշարձաններ, ձիարշավարան, հանգստի գոտի, վերականգնել քաղաքի կոլորիտը, որը կարող է գրավիչ դառնալ զբոսաշրջիկների համար: Նախագծի նպատակն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված