15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ԱՄՆ-ի հետախուզության ապագա պետը Թուրքիան անվանել է «իսլամիստական բռնապետություն»

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, թե ով է գլխավորելու ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունը։ Նախատեսվում է, որ կգլխավորի Ներկայացուցիչների պալատի անդամ, հանրապետական Մայք Պոմպեոն:

Թուրքական «birgun» լրատվական կայքը հայտնում է, որ Պոմպեոն արդեն ընդունել է նոր պաշտոնի առաջարկը: Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ նույն այդ Պոմպեոն Թուրքիան անվանել էր «իսլամիստական բռնապետություն»։

Հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո Պոմպեոն, Twitter-ում գրառում կատարելով, պատասխանել էր թուրքական իշխանությունների հասցեին գովեստի խոսքեր ասած Իրանի արտգործնախարար Ջևադ Զարիֆին։

Պոմպեոն, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Twitter-ի էջը կցելով գրառմանը, գրել էր․ «Իրանն էլ նույնքան ժողովրդավարական է, որքան Թուրքիայի նախագահ Էրդողանի կառավարությունը․․․ Երկուսն էլ իսլամիստական տոտալիտար բռնապետություն են»։

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ