29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մի շարք ավտոճանապարհներին ձյուն է ու մառախուղ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի  21-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Ստեփանավանի, Տաշիրի և Գորիսի ճանապարհներին տեղում է ձյուն: Գորիսի  տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ  մերկասառույց է: Նշված ճանապարհներին ճանապարհաշինարարները կատարում են մաքրման, աղով, ավազով մշակման աշխատանքներ: Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի և Բերդի  ճանապարհներին մառախուղ  է, տեսանելիությունը`  70-80 մ: ՀՀ միջպետական և  հանրապետական  նշանակության  […]

Մերկելը 4-րդ անգամ կդնի իր թեկնածությունը կանցլերի ընտրություններում

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը որոշել է 4-րդ անգամ դնել իր թեկնածությունը՝ կանցելի ընտրություններում։ Հարկ է նշել, որ ընտրությունները տեղի կունենան 2014 թվականին։ Կանցլեր ընտրում են պատգամավորները՝ հիմնվելով խորհրդարանական ընտրությունների վրա։

Նորատուսցի Ալիկին և ևս երկու անձի մեղադրանք է առաջադրվել

ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական գործողություններ՝ «Լիա» գեղեցկության սրահի տարածքում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած սպանությունների բոլոր հանգամանքները, մասնակիցների շրջանակը պարզելու և նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։ Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ մեղադրանք է առաջադրվել ևս 3 անձի։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016 թվականի նոյեմբերի […]

Ուշագրավ էր Սերժ Սարգսյանի պարզաբանումը

Կիսելյովին տված հարցազրույցում ուշագրավ էր պարոն Սարգսյանի այն պարզաբանումն, ըստ որի կարգավորման գործընթացի համատեքստում որևէ բախում չկա տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքի իրականացման սկզբունքների միջև: Իսկապես, տարածքային ամբողջականության անձեռնմխելիության սկզբունքը խախտված կարելի է համարել միայն որևէ երկրի կողմից տվայալ պետության հանդեպ արտաքին ագրեսիայի իրականացման պարագայում, մինչդեռ երբ երկիրը մասերի է տրոհվում ծայր առած ներքին […]

ԵԽԽՎ Եվրոպական պահպանողականների խմբի ղեկավարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ԵԽԽՎ Եվրոպական պահպանողականների խմբի ղեկավար Յան Լիդլ-Գրեյնջերը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ նոյեմբերի 21-ին այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։ Եվրոպացի բարձրաստիճան հյուրը ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը։ ԵԽԽՎ Եվրոպական պահպանողականների խմբի ղեկավարը եղել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց մեծ եղեռնի վավերագրերին ու […]

Ուորլիքը հեռանում է համանախագահի պաշտոնից

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը լքում է պաշտոնը։ Այդ մասին նա տեղեկացրել է Թվիթերի իր էջում։ Նա գրել է, որ կավարտի իր առաքելությունը դեկտեմբերի 31-ին։ «Ինձ համար պատիվ էր Պետդեպարտամենտում աշխատել ավելի քան 30 տարի»,– գրել է նա։ Ուորլիքը տեղեկացրել է, որ այսուհետ կաշխատի Վաշինգոտնում՝ ռուսական Egorov Puginsky Afanasiev & Partners ընկերությունում։ Ուորլիքը համանախագահի պաշտոնում աշխատում էր 2013 […]

Հայաստանի արգործնախարարը կմասնակցի Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին

Նոյեմբերի 22-25-ը Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Անտանանարիվու՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտաքին գործերի նախարարների նստաշրջանին։ Այցի ընթացքում Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ կունենա մի շարք երկրների իր գործընկերների հետ։

«Գնողունակության պակաս կա» /վիդեո/

ՀՀ-ում գործող ընկերությունները, հնարավոր է,   մոտ ապագայում սկսեն  փակվել: Այս մասին  լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ մեկնաբանելով կաթնամթերք արտադրող խոշորագույն ընկերություններից «Աշտարակ կաթ»-ի դժվարությունները: Հարկային պարտավորությունների հետ կապված խնդիրների պատճառով ընկերությունը վերջերս դադարեցրել է արտադրությունը: Մակարյանի խոսքով՝ վերջին տարիներին բնակչության գնողունակությունը կտրուկ նվազել է, դրա հետ մեկտեղ՝ նաեւ մանրածախ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված