15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ուշագրավ էր Սերժ Սարգսյանի պարզաբանումը

Կիսելյովին տված հարցազրույցում ուշագրավ էր պարոն Սարգսյանի այն պարզաբանումն, ըստ որի կարգավորման գործընթացի համատեքստում որևէ բախում չկա տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքի իրականացման սկզբունքների միջև: Իսկապես, տարածքային ամբողջականության անձեռնմխելիության սկզբունքը խախտված կարելի է համարել միայն որևէ երկրի կողմից տվայալ պետության հանդեպ արտաքին ագրեսիայի իրականացման պարագայում, մինչդեռ երբ երկիրը մասերի է տրոհվում ծայր առած ներքին հակամարտության հետևանքով, ապա այդ դեպքում ուժի մեջ կարող է մտնել ինքնորոշման իրավունքի սկզբունքը: Առ այսօր հայկական կողմերի պահվածքը, դժբախտաբար, այնպիսին է եղել, որ հնարավորություն է տվել Ադրբեջանի իշխանություններին նենգափոխել հակամարտության էությունը և դրա զուտ ներքին կոնֆլիկտ լինելու ձևաչափը վերածելու միջպետական՝ Ադրբեջան-Հայաստան ձևաչափի:
Ասվածի համատեքստում կարելի եզրակացնել, որ վերջին շրջանում իր միջնորդական ջանքերն ակտիվացրած ռուսաստանյան դիվանագիտությունը փորձում է “տարածքներ խաղաղության դիմաց” բանաձևի հիման վրա ապահովել կարգավորման իր համար նախընտրելի տարբերակը, որի գործարկման դեպքում կպահպանի ազդեցության լծակները Հայաստանի հանդեպ և ամուր հիմքերի վրա կդնի նաև իր ռազմական ներկայությունը Ադրբեջանի տարածքում: Ավելի ճիշտ՝ Արցախում, որը կշարունակի համարվել Ադրբեջանի մաս և, միաժամանակ, չի ենթարկվի պաշտոնական Բաքվին: Սա կլինի հակամարտության սառեցում, որը, սակայն, նաև կհանգեցնի ԼՂՀ տարածքի մեծ մասի հանձնմանը հակառակորդին:

Արման Մելիքյանր գրառումը

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ