27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Եթե ցանկություն կա, դռները բաց են»

«Ինչպիսի քվեարկություն կլինի պատվիրակների կողմից, ես դա չեմ կարող ասել, և ոչ ոք չի կարող ասել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանը` խոսելով նոյմեբերի 26-ին կայանալիք ՀՀԿ համագումարից ու սպասվող փոփոխություններից: Հիշեցնենք, որ մամուլը գրում է` արդեն իսկ որոշված է, որ կուսակցության Գործադիր մարմնի անդամներից ոմանց փոխարինելու են օրինակ` վարչապետ Կարեն Կարապետյանը, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ով, ի դեպ, հայտարարել է, որ անդամագրվելու է ՀՀԿ:

Սամվել Նիկոյանը հիշեցրեց` Կառավարությունը, այսինքն` իշխանությունները տվե են փոփոխությունների մեկնարկը, և դրանք չեն կարող իրենց ազդեցությունը չունենալ կուսակցության ղեկավար կազմի վրա ևս. «Քանի որ այս փոփոխությունների նախաձեռնողը ՀՀԿ-ն է, հնարավոր եմ համարում որոշակի փոփոխություններ այդ դաշտում»,-նկատեց նա:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին` Կառավարության որոշ անդամների անդամագրվելու որոշմանն, ապա պատգամավորը հայտարարեց, թե իրենց համար սկզբունքային ու կարևոր չէ, որ գործադիր մարմնի ներկայացուցիչները լինեն հանրապետականներ: «ՀՀԿ-ը ձևավորեց մի Կառավարություն, որն անկուսակցական է, դրանից հետո որևէ մեկը եթե ցանկություն կունենա անդամագրվել ՀՀԿ-ին, դռները բաց են»,-եզրափակեց Սամվել Նիկոյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ