27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կատուներս անտեր մլավում են,սևազգեստ մայրս դրսում է.ազատամարտիկը դիմում է նախագահին /վիդեո/

Ազատամարտիկ Խաչիկ Գասպարյանը իր ընտանիքի հետ միասին արդեն 9 ամիս մնացել է առանց տանիքի: Ազատամարտիկը արդարություն է պահանջում: Նա դիմում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին:

Խաչիկ Գասպարյանը եղբայրների հետ Արցախյան ազատամարտի մասնակիցներ են, նրանցից մեկը զոհվել է, երկուսը` երկրորդ կարգի հաշմանդամներ են:

Նրա փոխանցմամբ բնակարանից զրկվել է վաշխառուից 23 հազար դոլար  փոխառության պայմանագրով վերցնելու պատճառով:

«Վերցրել եմ՝ 6 ամիս պայմանագրով, 8 ամիս ուշացրել եմ, ապա 31 500 դոլոր վերադարձրել եմ: 8 ամսվա համար սկզբում 10 հազար դոլար էր ուզում, հետո մտափոխվեց ավել ուզեց ու հասավ մինչև 20 հազար դոլար տոկոսի: Հայտնի վաշխառու Արտակ Մաքսիմի Մարտիրոսյանն է:»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Խաչիկ Գասպարյանը:

Մենք արդեն անդրադարձել ենք Խաչիկ Գասպարյանի պատմությանը:

Նշենք, որ ազատամարտիկը գումարը վերցրել է առողջական խնդիրները լուծելու համար:

Նշենք, որ  Վերաքննիչ դատարանը բավարարել է Խաչիկ Գասպարյանի մոր և եղբոր՝  Հռեփսիկ և Գեղամ Գասպարյանների բողոքը:

Արտակ Մարտիրոսյանը դիմել է Վճռաբեկ դատարան:img_0446

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ