02 Նոյեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ի՞նչ են անելու

Վանաձորի ավագանու առաջին նիստը տապալվեց, որից հետո «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը հարցազրույցի միջոցով առաջարկել էր քննարկել կոալիցիա կազմելու տարբերակը կամ էլ հարցումներ անելու հասկանալու, թե ինչ են կարծում վանաձորցիները` ավագանու նիստերը բոյկոտելու վերաբերյալ:

Henaran.am-ի հետ զրույցում կուսակցության անդամ, ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ասաց, որ հաջորդ  նիստը բոյկոտելու հետ կապված քննարկում ընթանում է, և քաղաքական 3 ուժերը` ՀՎԿ-ը, ԲՀԿ-ը և «Լուսավոր Հայաստանը»,  նույն ռազմավարությունն ունեն, և շարունակվելու է արդար պայքարը: Հարցին, թե հարցումներ անելու են վանաձորցիների շրջանում պարզելու նրանց տեսակետը, Հ. Մարգարյանը չպատասխանեց` նշելով, որ զբաղված է Սահմանադրական դատարան դիմելու հարցերով:

ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանն էլ հավելեց, թե խնդիրը եղել է բոլոր կուսակցություններով համատեղ հանդես գալը, բայց առավել կարևոր մոտեցումը եղել է դիմել ժողովրդին, որպեսզի հենց վանաձորցին որոշում ընդունի այդ իրավիճակի վերաբերյալ: «Սա շատ դեմոկրատական է»,–նշեց պատգամավորը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ