27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նրանք այդ իրավունքը չպիտի ունենան. պատգամավոր

«Եթե կուսակցական ես, նշանակում է գաղափարախոսությունը կիսում ես»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի անկախ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն` անդրադառնալով Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հայտարարությանը, թե ինքը պատրաստվում է անդամակցել Հայաստանի հանրապետական կուսակցությանը:

Պատգամավորը հիշեցրեց, որ նախկինում գործել է օրենք, ըստ որի՝ ուժային կառույցի ղեկավարներն իրավունք չունեին լինել կուսակցական, նույնիսկ եթե նախկինում եղել են կուսակցական, առնվազն պարտավոր էին դադարեցնել դա: «Հիմա, սակայն, չի գործում այդ օրենքը:%d0%b1%d0%b5%d0%b7-%d0%bd%d0%b0%d0%b7%d0%b2%d0%b0%d0%bd%d0%b8%d1%8f-3

Գտնում եմ՝ անթույլատրելի է, որ առնվազն ուժային կառույցների ղեկավարները կուսակցական գործունեությամբ զբաղվելու իրավունք ունենան, որովհետև, եթե կուսակցականացվում ես, ապա այդ պարագայում պետք է զբաղվես նաև կուսակցական աշխատանքով: Բայց կոնկրետ  բանակաշինությունը որևէ աղերս չունի կուսակցությունների և կուսակցաշինությունների հետ»,- ընդգծեց Խաչատուր Քոքոբելյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ