25 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

21 ամյա Կարենը բերման ենթարկվեց

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 28-ին, ժամը 15:30-ին, Երեւանի Գրիբոյեդովի փողոցի 4 շենքից բերման է ենթարկվել 21-ամյա Կարեն Ս.-ն: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա փետրվարի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 356 հոդվածի (հրամանը չկատարելը) 1-ին մասի մեղադրանքով:

Դավիթ Հարությունյանը հոգնե՞լ է

«Ընտրություններից հետո պարզ կդառնա՝ կախված նրանից, թե ինչ կոնֆիգուրացիա կլինի Ազգային ժողովում»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է տեսնում իր քաղաքական ապագան: Հիշեցնենք՝ նախարարն ընդգրկված չէ ՀՀԿ-ի ցուցակում: Այս առնչությամբ Henaran.am-ի հարցին, Հարությունյանն արձագանքեց. «Ես չեմ համարել նպատակահարմար շարունակել իմ աշխատանքն օրենսդիր մարմնում»: Իսկ գործադիր աշխատանքը […]

«Եթե ձեզ թվում է, որ ընտրությունը հաշտ ու համերաշխ կյանք է, սխալվում եք»

«Ընտրական օրենսգիրքը, այդ թվում համամասնական ընտրացուցակներով քվեարկության համակարգը ընդունվել է Ազգային ժողովի կողմից, այդ թվում ՀՀԿ խմբակցության կողմից կողմ քվեարկելով: Նորմալ է, որ կլինեն դեմ կարծիքներ, դա նշանակում է, որ կա բազմակարծություն»,-ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե ինչպես է վերաբերում նրան, որ հենց ՀՀԿ-ականներն են բողոքում տարածքային ցուցակներով ընտրելու համակարգից, այսպես արձագանքեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար […]

Մարտի 1-ի մեղավորները. Քոքոբելյանը նկատում է

«2008 թվականի մարտի 1-ին կատարվածի համար մեղավոր են այն ժամանակվա իշխանության բոլոր ներկայացուցիչները»,-այս մասին այսօր՝ մարտի 1-ին, լրագրողների հետ զրույցում նշել է  «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը: Քոքոբելյանի խոսքով՝ ինքն անուններ կարող է տալ, բայց խուսափում է դրանից հաշվի առնելով անմեղության կանխավարկածը. «Անուններ իհարկե կարող եմ տալ, այդ մարդկանցից շատերը հիմա նույնպես իշխանության մաս […]

«Այս մարմինը պետք է գնահատական հնչեցնի, այլ ոչ թե մեղադրանք»

«Հաշվեքննիչ պալատի մասին և կից օրենքների» նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցի քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նախ շնորհակալություն հայտնեց նախագծի հեղինակներին: «Սա չափազանց կարևոր օրենսդրական նախաձեռնություն է, որը բխում է սահմանադրական բարեփոխումներից և Հայաստանում պառլամենտական համակարգի ներդրումից: Շատ կարևոր է, որ դուք ձեր խոսքում էլ նշեցիք, որ մենք հին մտածողությանը վերջ ենք տալիս, […]

Վերահսկիչ պալատը կանվանափոխվի. նոր արտոնություններ

Օրենսդիր մարմինը քննարկում է «Հաշվեքննիչ պալատի մասին և կից օրենքների» նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Վերահսկիչ պալատը վերանվանվելու է Հաշվեքննիչ պալատ: Հիմնական զեկուցող Գագիկ Մինասյանն ասաց, որ  սա բխում է սամանադրական բարեփոխումներից: Հաշվեքննիչ պալատն, ըստ նրա, մեծ դեր է ունենալու հանրային կառավարման գործընթացում, ինչն, անշուշտ, կբարձրացնի հանրային ռեսուրսների արդյունավետությունը: Գագիկ Մինասյանը հավելեց, որ միջազգային փորձն […]

Ֆրանսիայում նախագահի ելույթի ժամանակ կրակոցներ են հնչել /տեսանյութ/

Ֆրանսիայում արտակարգ միջադեպ է տեղի ունեցել նախագահ Ֆրանսուա Օլանդի ելույթի ժամանակ։ Նախագահը հասարակության առաջ ելույթ է ունեցել, երբ կրակոցի ձայն է լսվել։ Պարզվել է, կրակողը նախագահական դիպուկահարն է, ով կողքի շենքի տանիքին է եղել՝ պաշտպանելու համար նախագահին եւ պատահաբար կրակել է։ Թե ինչպես կարթղ էր նման բան տեղի ունենալ, անհասկանալի է։ Մանրամասները՝ տեսանյութում

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված