03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Դանակահարություն Վանաձորում. կասկածյալը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Վանաձորում երկու անձի դանակահարության՝ էական նշանակության ունեցող մի շարք հանգամանքներ, կասկածյալը ձերբակալվել է։ 2017թ. մարտի 21-ին` ժամը 00:15-ին, «Վանաձորի բժշկական կենտրոնից» ահազանգ է ստացվել առ այն, որ «պարանոցի շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել 1963թ. […]

«Անտեսվում են Տեր-Պետրոսյանի հարցազրույցում առկա հիմնական խայտառակ մեսիջները»

Ամենասկզբից ասեմ, որ առաջին նախագահի երեկվա հարցազրույցն իր ունեցած ամենախոցելի և թույլ ելույթներից էր ու դրան էլ գումարած լրագրողական դիլետանտությունը, որը ամենաաբսուրդայինն էր։ Առանձին կանդրադառնամ հարցազրույցին։ Բայց, լավ, մի՞թե Տեր-Պետրոսյանի հարցազրույցի հիմնական (ընդհանուր առմամբ՝ ՄԻԱԿ) սխալն ու անընդունելին ֆեսբուքահայության համար «հող հանձնելն» ու «զիջողականությունն» է։ Կամ եթե ձեզ համար էդքան անընդունելի է փոխզիջումային բանակցությունները, ապա […]

Մեզ մի ասեք` գնացեք, վախկոտների, կաշառակերների հետ միավորվեք. Փաշինյան

«Մարդիկ կան, որ ասում են իմ մի ձայնն ի՞նչ է որոշում, մեկ ձայնի արժեքը կարևոր է»,-այսօր Շիրակի մարզի Ախուրյան համայնքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ելք» դաշինքի անդամ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա` այն մարդիկ, ովքեր գնում են, 20 հազար դրամով իշխանությանն ընտրում, հետո իրավունք չունեն, գան, իրենց ասեն` մի բան փոխեք, էլ չենք դիմանում: […]

«Կիկոսի մահը կարդացե՞լ եք, այդ ժանրից է» (տեսանյութ)

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ-ի ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Շիրակ Թորոսյանը վիճելի է համարում տեսակետը, թե իշխանությունները սիրված չեն հասարակության կողմից ու հիասթափություն կա նրանց հետ կապված: «Ասեք մի կուսակցություն, որը լուրջ հեղինակություն ունի հանրության մեջ, հատկապես այն 9 կուսակցություննեն ու դաշինքները, որ այսօր մասնակցում են քարոզարշավին, ասեք մի կուսակցություն, որ հանրային հարցումների մեջ լուրջ […]

Էդվարդ Նալբանդյանը ներկա գտնվեց Հիսուս Քրիստոսի Սուրբ Գերեզմանի վերանորոգմանը նվիրված հանդիսավոր արարողությանը

Մարտի 22-ին Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում տեղի ունեցավ Հիսուս Քրիստոսի Սուրբ Գերեզմանի վերանորոգմանը նվիրված հանդիսավոր արարողություն, որին մասնակցեց Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը՝ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ: Արարողությանը ներկա էին Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, այլ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ, քրիստոնեական եկեղեցիների առաջնորդներ, բազմաթիվ հավատացյալներ։ Նույն օրն առավոտյան Էդվարդ Նալբանդյանը այցելեց Երուսաղեմի Հայոց պատրիարքարան, ուր հանդիպում ունեցավ […]

Ուշադրություն՝ վարորդներին

Հարգելի համաքաղաքացիներ, Սարալանջի փողոցում՝ Արմենակյան-Սարալանջի փողոցների խաչմերուկից 150մ հեռավորության  հատվածում առկա բետոնե վթարային հենասյան ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված` ս.թ. մարտի 25-ին` ժամը 9.00-ից մինչև 11.00-ն ժամանակավորապես կդադարեցվի տրանսպորտային երթևեկությունը Սարալանջի փողոցի՝ Արմենակյան փողոցից Մ. Խորենացու փողոցն ընկած ճանապարհահատվածում։ Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը։                                                                                                             Երևանի քաղաքապետարան

Վարչապետի այցը՝ Շիրակի մարզ /ֆոտո/

Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ Շիրակի մարզ: Մինչ աշխատանքային օրակարգին անցնելը Կարեն Կարապետյանը ծաղիկներ է դրել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի և Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձաններին: Կառավարության ղեկավարը Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Սարալանջ, Նահապետավան և Հոռոմ համայնքների բնակիչների հետ հանդիպման ժամանակ քննարկել է համայնքերում առկա խնդիրները, պատասխանել նրանց հուզող հարցերին, […]

Համազգային թատրոնի հյուրախաղերը՝ Արցախում /ֆոտո/

2017թ. մարտի 14-17-ը Համազգային հայ կրթական և մշակութային միության նախաձեռնությամբ և Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ տեղի ունեցան Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնի հյուրախաղերը Արցախի հանրապետությունում: Նախաձեռնության նպատակն էր նպաստել Հայաստանի և Արցախի սահմանային բնակավայրերի մշակութային կյանքի աշխուժացմանը, կանգնել սահմանում ապրող և սահման պահող հայ մարդու և զինվորի կողքին: Մարտի 14-ին թատրոնը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված