18 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Նախագահը կարեւորել է դիտորդական առաքելությունների հավասարակշռված, անկողմնակալ մոտեցման ցուցաբերումը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ս.թ. ապրիլի 2-ին կայանալիք ՀՀ խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան ժամանած ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության հատուկ համակարգող և ղեկավար Իգնասիո Սանչես Ամորին և նրա գլխավորած պատվիրակությանը: Հանրապետության Նախագահը մեծապես կարևորել և բարձր է գնահատել ԵԱՀԿ դիտորդական առաքելությունների դերը Հայաստանի ընտրական գործընթացում, այդ թվում՝ ընտրական համակարգի շարունակական […]

221 հաղորդում՝ ընտրական իրավախախտումների վերաբերյալ

ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբը օպերատիվ կերպով շարունակում է ուսումնասիրել 02.04.2017թ. կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղի ունեցած ընտրական իրավախախտումների վերաբերյալ մամուլի հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով ստացված ահազանգերը (այսուհետ՝ հաղորդում): Աշխատանքային խումբը 31.03.2017թ. դրությամբ արդեն իսկ ուսումնասիրել է ընտրական իրավախախտումների վերաբերյալ 221 հաղորդում, որոնցից առերևույթ ընտրական բնույթի […]

20-25 տարեկան աղջիկը Կիևյան կամրջից ցած է նետվել

Այսօր՝ մարտի 31-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից մի քաղաքացի ինքնասպանություն է գործել ցած նետվելու եղանակով, գրում է Shamshyan.com-ը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները Կիևյան կամրջի տակ հայտնաբերել են 20-25 տարեկան աղջկա դի։ […]

Ընտրությունների արդյունքները կկեղծվե՞ն

 «Հայաստանի ողջ տարածքում 1500 ընտրատեղամասում կունենանք 3400 դիտորդ։ Կգործի նաև կենտրոն, որտեղ 150 օպերատոր կգրանցեն դիտորդներից եկած ինֆորմացիան», ֊այսօր, մարտի 31-ին հրավիրված քննարկման ժամանակ հայտարարել է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ Լուսինե Հակոբյանը։  Նշենք, որ օրեր առաջ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը հրապարակել էր խախտումների 176 փաստ։ Կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը տեղեկացրեց՝ Գլխավոր դատախազությունը մեզանից խնդրել է […]

Արցախյան հակամարտության կարգավորման շատ ասպեկտներ արդեն համաձայնեցված են․ Լավրով

Արցախի հակամարտության կարգավորման խնդիրը շատ նուրբ սյուժե ունի, ուստի բանակցությունների մանրամասները չեն բարձրաձայնվում։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, գրում է РИА Новости-ն։  Նա նշել է, որ միեւնույն ժամանակ, հակամարտության կարգավորման շատ ասպեկտներ արդեն համաձայնեցված են։ «Պետք է հաշվի առնել, որ Արցախի հակամարտության կարգավորման խնդիրը շատ նուրբ սյուժե ունի, ուստի բանակցությունների մանրամասները գաղտնի բնույթ […]

Կատարվածն ահավոր է․ Էլթոն Ջոնը՝ Հայոց ցեղասպանության մասին /տեսանյութ/

Հանրահայտ երգիչ, The Elton John AIDS Foundation (EJAF) հիմնադրամի նախագահ Էլթոն Ջոնը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի վերաբերյալ։ «Ուրախ եմ ներկայացնել Հայոց ցեղասպանության պատմությունը ներկայացնող «Խոստումը» ֆիլմը: Այն, ինչ կատարվել է Հայաստանում, ահավոր էր ու սխալ: Եկեք բոլորս խոսք տանք, որ երբեք չենք մոռանա ու միշտ կպաշտպանենք մարդու […]

«Կարծիք կա, որ հին ենք ու հետամնաց». Դմիտրի Ադբաշյան/տեսանյութ/

Կոմինիստական կուսակցության կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու, ԽՍՀՄ վաստակավոր օդաչու, «Օդաչուների ազգային միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դմիտրի Ադբաշյանը իր հարազատ կուսակցության շանսերը անբավարար է գնահատում: Այս մասին նա ասաց այսօր՝ մարտի 31-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ: «Կոմունիստների վերաբերյալ հասարակության և լրագրողների մեջ կարծիք է ձևավորվել, որ հին մարդիկ ենք, ստանդարտներից հեռու, հետամնաց և այլն»,-պարզաբանեց Ադբաշյանը […]

Թեկնածուն հեռանում է «Ծառուկյանից» հանուն «Հանրապետականի»

«Ծառուկյան» դաշինքի ընտրացուցակով   Արագածոտնի մարզում պատգամավորի  թեկնածու  Նարինե Առաքելյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր գործունեությունը «Ծառուկյան» դաշինքի հետ եւ աջակցելու է նույն ընտրական տարածքում  առաջադրված ՀՀԿ-ական թեկնածու Արագած Ախոյանին: Նրա հայտարարությունում, մասնավորապես,  ասված է. «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի կողմից առաջադրվելով որպես վարկանիշային թեկնածու Արագածոտնի մարզի թիվ 7 ընտրատարածքում, հավատ ունենալով կուսակցության առաջնորդի եւ թիմի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված