13 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Կատարվածն ահավոր է․ Էլթոն Ջոնը՝ Հայոց ցեղասպանության մասին /տեսանյութ/

Հանրահայտ երգիչ, The Elton John AIDS Foundation (EJAF) հիմնադրամի նախագահ Էլթոն Ջոնը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի վերաբերյալ։

«Ուրախ եմ ներկայացնել Հայոց ցեղասպանության պատմությունը ներկայացնող «Խոստումը» ֆիլմը: Այն, ինչ կատարվել է Հայաստանում, ահավոր էր ու սխալ: Եկեք բոլորս խոսք տանք, որ երբեք չենք մոռանա ու միշտ կպաշտպանենք մարդու իրավունքները՝ անկախ նրանից, թե որտեղ ենք ու պայքարի ինչ միջոցներ ունենք։ Ինչպես հավատում ենք ՄԻԱՎ-ի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարին, այնպես էլ հավատում ենք, որ ոչ ոք չպետք է անտեսված մնա: Սա մարդու իրավունքների հաղթանակման ոգին է: Ֆիլմից ստացված ամբողջ հասույթն ուղղվելու է բարեգործությանը: Շնորհակալ եմ ձեր աջակցության համար և հույս ունեմ, որ դուք հավատարիմ կլինեք ձեր տված խոստմանը»,- գրել է նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ