09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Կողմերը պետք է հավատարիմ մնան իրենց հանձնառություններին․ ԵԱՀԿ գործող նախագահ

ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը միացել է Մինսկի խմբի համանախագահների մարտի 29-ին արած կոչին եւ հորդորել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին վերսկսել ներգրավվածությունը քաղաքական կարգավորման գործընթացում:

Ինչպես տեղեկացնում են ԵԱՀԿ լրատվական ծառայությունից, նրա հայտարարության մեջ ասվում է, նախորդ տարվա ապրիլի մարտերն ու բռնությունը վատագույնն էր վերջին երկու տասնամյակում։

«Այն պատճառ դարձավ ոչնչացումների, տառապանքի և մարդկային կորուստների: Դա վառ ապացույցն էր նրա, թե ինչքան արագ կարող է պատերազմի մեքենան խաթարել խաղաղությանն ուղղված ջանքերը: Այս կապակցությամբ մենք կոչ ենք անում կողմերին հեռու մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է վտանգի ենթարկել հրադադարը: Բոլոր կողմերը պետք է հավատարիմ մնան իրենց հանձնառություններին՝ խստորեն հետևելով իրենց միջազգային մարդասիրական պարտավորություններին»,- ասել է Կուրցը:

 

Նա նշել է, որ ԵԱՀԿ նախագահությունը պատրաստ է աջակցել կողմերի ջանքերին` 2016 թվականին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներին ձեռք բերված համաձայնությունների հետագա առաջընթացի ու կիրառման համար։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ