06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ընտրությունների արդյունքները կկեղծվե՞ն

 «Հայաստանի ողջ տարածքում 1500 ընտրատեղամասում կունենանք 3400 դիտորդ։ Կգործի նաև կենտրոն, որտեղ 150 օպերատոր կգրանցեն դիտորդներից եկած ինֆորմացիան», ֊այսօր, մարտի 31-ին հրավիրված քննարկման ժամանակ հայտարարել է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ Լուսինե Հակոբյանը։

 Նշենք, որ օրեր առաջ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը հրապարակել էր խախտումների 176 փաստ։

Կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը տեղեկացրեց՝ Գլխավոր դատախազությունը մեզանից խնդրել է դեպքերի մասին ինֆորմացիա, որոնք ուսումնասիրվելու են. «Մեզ համար անակնկալ էր, բայց ուրախացանք»։

 Ընտրությունները դիտարկելու է նաև «Անկախ դիտորդ» նախաձեռնությունը։

«200 դիտորդ կդիտարկի քվեարկության ընթացքը 400 ընտրատեղամասում», ֊հայտնել է Դանիել Իոաննիսյանը։

 

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»-ի ղեկավար  Արթուր Սաքունցի գնահատմամբ՝ ԿԸՀ ֊ի վարքը հիմք է արդեն իսկ կասկածի տակ դնել ընտրությունների արդյունքները։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ