14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Փաստ Աստծո, ամեն ինչ կարգին է. Գեւորգ Կոստանյան (տեսանյութ)

«Օրենսդիր գործունեությամբ ես գիտական մակարդակով եմ զբաղվել։ Դեռևս որևէ բան քննարկման առարկա չի դարձել, հետևաբար խոսել հետագա գործունեության կամ  հետագա պաշտոնավարման հետ կապված, դեռևս վաղ է»,-Henaran.am-ի հարցին, թե ինչու որոշեց զբաղվել օրենսդիր գործունեությամբ, ասաց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, պատգամավորության թեկնածու Գևորգ Կոստանյանը։

Խոսելով Հայաստանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճիռների մասին՝ Գ. Կոստանյանն ասաց, որ Հայաստանի դեմ կայացրած վճիռները դեռևս չեն նշանակում, որ արտառոց իրավիճակ է։

«Եթե համադրեք Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ երկրների կայացվող որոշումները և համադրեք դրանք թվային տվյալներով կամ դատարանի կողմից սահմանված գումարի չափով, կհասկանաք, որ մենք Եվրոպայի խորհրդի ամենանվազ գումար վճարած երկրներից ենք։ Համեմատության մեջ նաև մենք ամենապակաս վճիռներն ունենք», – ասաց ՀՀ նախկին գլխավոր դատախազը։

Նրա խոսքով՝ խնդիրն այն է, որ երկիրը պետք է միջոցներ ձեռնարկի, որպեսզի առնվազն նվազագույնի հասցնի մարդու իրավունքների խախտման դեպքերը ներպետական մակարդակում, որպեսզի դա չդառնա միջազգային դատական ատյանի քննարկման առարկա։

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ