18 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Արցախի Պաշտպանության բանակից տեղեկացնում են

Ապրիլի 1-ին և լույս 2-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 35 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 330 կրակոց:  «ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական ծառայություն», – հայտնում են ԼՂՀ ՊԲ-ից:

Ռադիկալ փոփոխվել է քվեարկության կարգը. ԿԸՀ քարտուղար

«Ռադիկալ փոփոխվել է քվեարկության կարգը, և ԿԸՀ-ը բազմաթիվ տեսահովոլակներ է թողարկել ընտրողներին կարգը բացատրելու համար, անիմացիոն տեսանյութում մանրամասն բացատրվում է, թե ինչպես պետք է քվեարկողը մասնակցի»,-այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողներին ասաց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը՝ ներկայացնելով քվեարկության կարգը: Նա նշեց, որ ԿԸՀ-ն աննախադեպ քանակի տպագրանյութեր է պատրաստել դիտորդների, վստահված անձանց համար, որպեսզի քվեարկության նոր կարգը […]

Կարեն Կարապետյանը բացառում է ընտրակեղծիքները /ֆոտո/տեսանյութ/

Երեւանի 4/53 տեղամասում քիչ առաջ քվեարկեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ով եկել էր տիկնոջ հետ, ում, ի դեպ, վարչապետը հուշում էր քվեախցիկի հետեւում` ինչպես պետք է քվեարկել:  Քվեարկությունից հետո վարչապետը պատասխանեց լրագրողների հարցերին։ Անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում քարոզարշավի ընթացքը, մանավանդ, որ այն ուղեկցվեց դանակահարություններով եւ այլ աղմկոտ միջադեպերով, վարչապետը պատասխանեց․ «Քարոզարշավի ընթացքը գնահատում […]

Բավական բարդ պրոցես է. Արթուր Բաղդասարյանը կատարեց իր ընտրությունը

9/49 ընտրատեղամասում քիչ առաջ իր քաղաքացիական պարտքն է կատարել ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, ով ընտրատեղամաս էր եկել տիկնոջ եւ դստեր հետ: «Բավականին էլ բարդ պրոցես է», -ընտրելու պահին նետեց Բաղդասարյանը: Լրագրողների հետ զրույցում վերջինս նկատեց, որ այո, չնայած «քվեարկության պրոցեսը բարդ է, բայց հուսանք այն իր բարի պտուղները կտա»: Բաղդասարյանն ասաց, որ քվեարկել է Հայաստանի […]

Մատնահետքի հարցը շարունակում է խնդիր մնալ

Թուրքագետ Գեւորգ Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում պարբերաբար տվյալներ է ներկայացնում Նոր Նորքի 2/37 ընտրատեղամասից։ «2/37 ընտրատեղամաս, Նոր Նորք 09:55 – Թեթև դադարից (գալիս էին անհատներ) հետո միանգամից 30-ից ավել մարդ մտավ տեղամաս: Բոլորը միասին: 2/37 ընտրատեղամաս, Նոր Նորք 09:23 – Խնդիր սարքի հետ, գրանցման ընթացքում ռեստարտ եղավ, սակայն հնարավոր եղավ վերականգնել: Մատնահետքի պահը շարունակում է խնդիր […]

Ձյուն է գալիս

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 2-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գորիսի, Մեղրու, Կապանի և Մարտունու ավտոճանապարհներին ձյուն է տեղում։ Լոռու և Վայքի ավտոճանապարհներին անձրև է տեղում։ Ավտոճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Պարզաբանում Լևոն Բարսեղյանի հայտարարության վերաբերյալ

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը Ֆեյսբուքի իր էջում պարզաբանում է տվել՝ Լեւոն Բարսեղյանի հայտարարության վերաբերյալ․ «Լևոն Բարսեղյանը տարածել է հայտարարություն, շտապելով աչքալուսանք տալ և շնորհակալություն հայտնել գոնե իրեն ցուցակում թողնելու համար՝ միաժամանակ տեղեկացնելով, որ իր հասցեում այլ անձինք կան: Շտապողականություն դրսևորելու փոխարեն Լևոն Բարսեղյանին խորհուրդ եմ տալիս աչալրջություն ցուցաբերել և իմանալ իր […]

225 հաղորդում է ուսումնասիրվել

Խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով ստացված ահազանգերը ուսումնասիրելու, ըստ ենթակայության ուղարկելու, այդ հաղորդումների քննարկման, դրանց հիման վրա նախապատրաստված նյութերի և հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու և այդ ոլորտում Հայաստանի Հանրապետության դատախազության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված