18 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ինչ սպասել Հայաստանի ընտրություններից․ РИА Новости-ի անդրադարձը

Ռուսական РИА Новости գործակալությունն անդրադարձել է այսօր Հայաստանում անցկացվող խորհրդարանական ընտրություններին ու նշել, որ սա առաջին ընտրությունն է՝ սահմանադրական փոփոխություններից հետո, ինչի արդյունքում Հայաստանը նախագահականից վերածվեց խորհրդարանական հանրապետության։ Գործակալությունը ներկայացրել է թեկնածու բոլոր քաղաքական ուժերին եւ նշել, որ այս ընտրությունների գլխավոր ինտրիգն այն է, թե կկարողանա արդյոք իշխող Հանրապետական կուսակցությունը պահպանել վերահսկողությունը խորհրդարանի նկատմամբ։  «Ներկայիս խորհրդարանում այն […]

Որոշ քաղաքական ուժեր իրենք են ստվեր նետում. ՀՀԿ

«Ընտրական օրենսգիրքը չի արգելում քաղաքական ուժերին մոբիլիզացնել իր ընտրազանգվածը, դա ընտրական գործխընթացի բաղկացուցիչ մասն է, եթե իրականացվում է օրենքի սահմաններում»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն՝ արձագանքելով ահազանգերին, թե մարդկանց ուղղորդում են Էջմիածնում: Նա ընդգծեց, որ որոշ քաղաքական ուժեր իրենք են ստվեր նետում ընտրությունների վրա՝ իրենց կողմնակիցներին բաժանելով տարբեր գունավոր, ազդանշանային գրիչներ: Սակայն […]

Ռուզաննա Խաչատրյանը կանցնի՞ ամուսնուն /տեսանյութ/

Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոցում տեղակայված 9/41 տեղամասում պաշտպանության նախկին նախարար, ՕՐՕ դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանը,ինչպես հայտնել ենք,  ընտրատեղամաս ժամանեց տիկնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի հետ: Իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո Սեյրան Օհանյանի տիկինը շեշտեց՝ ընտրություն կատարեց հանուն վաղվա արդար Հայաստանի ու հանուն Արցախի անկախության:  Լրագրողների հարցին՝ հնարավո՞ր է, որ առաջիկայում Ռուզաննա Խաչատրյանը հայտնվի քաղաքական ասպարեզում, վերջինս […]

Շփոթել է. Լևոն Բարսեղյանը հայցում է ընթերցողների ներողամտությունը

Այսօր Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը իր Ֆեյսբուքյան էջում տեղադրել էր գրառում ընտրացուցակում խախտման մասին: Նրան պատասխանել էր ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը, ով ներկայացրել էր պարզաբանում գրառման տեսքով: Այս դեպքից հետո Լևոն Բարսեղյանը իր Ֆեյսբուքյան էջում տեղադրել է գրառում, որտեղ գրված է. «Նախորդ պոստս հանեցի, որովհետեւ շփոթել էի […]

ՀՎԿ-ն որպես ընտրակաշառք գլխաշորե՞ր է բաժանում

Ֆեյսբուքյան օգտատեր Սահակ Ղազարյանը իր էջում գրում է․ «Ամենավերջին շատ վստահելի տվյալներով՝ Արթուր Բաղդասարյանի ՀՎԿ-ն որպես ընտրակաշառք գլխաշորեր է բաժանում: Հետաքրքիրն այն է, որ ՀՎԿ-ն ամեն ընտրության բաժանում է էն, ինչ «էժանով կպցնում է»: Մուրաբաներ, հեռախոս, արդեն նաև գլխաշոր…»։

Մեղք չունեն, որ բնակվում են Դավթաշեն գյուղում․ Աշոտ Ահարոնյանն արձագանքում է Դանիել Իոաննիսյանին

ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Քիչ առաջ «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում հարցազրույց տվող Դանիել Իոաննիսյանը հայտարարեց, որ Դավթաշեն գյուղի ընտրատեղամասերում պատգամավորության թեկնածուներից մեկին աջակցելու նպատակով ոստիկանությունը, որպես գործատու, իր ծառայողներին ընդգրկել է լրացուցիչ ցուցակներում: Պաշտոնապես հայտարարում ենք, որ Դավթաշեն գյուղի տարածքն ընդգրկող որևէ ընտրատեղամաս […]

Սամվել Ալեքսանյանը «ֆռռացրեց» լրագրողներին /տեսանյութ/

Մալաթիա Սեբաստիայում տեղակայված թիվ 7/56 ընտրատեղամասում ժամը 11:00-ի դրությամբ քվեարկել էր մոտ 350 քաղաքացի: Հանձնաժողովի նախագահը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դա ընտրողների գրեթե  20 տոկոսն է . «Ակտիվությունը նորմալ եմ գնահատում: Կուտակումներ չկան: Այս տեղամասում միշտ էլ այդպես է»,-ասաց Էդվարդ Ադայանը: Նշենք, որ այս տեղամասում է քվեարակում նաև ԱԺ պատգամավորության թեկնածու Սամվել Ալեքսանյանը, ով […]

Ինչպես է ընտրում ընտրողների թվով առաջին մարզը

Ժամը 08:00 դրությամբ բացվել են Լոռու մարզի ընդհանուր թվով 221 ընտրատեղամասերը: Ամենամեծ ընտրողների թիվը Լոռիում է՝ 238975: Հիշեցնենք, որ մարզն ընդգրկում է թիվ 9 ընտրատարածքը, ընտրտրատարածքային հանձնաժողովները չորսն են՝ 22, 23, 24 և 25: Ժամը 11:00-ի դրությամբ Թիվ 23 ընտրատարածքում ընտրական իրավունքն իրացրել է 10805 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցողների 11.24 տոկոսը: Հանձնաժաղովի նախագահ Տիգրան Պապանյանի […]

Կոտրել են քաղաքացու հեռախոսը․ ոստիկանությունը պարզում է հանգամանքները

Այսօր համացանցում զետեղված հրապարակումներից մեկի համաձայն՝ Դավիթաշենի 5/17 ընտրատեղամասում միջադեպ է եղել. կոտրել են քաղաքացու հեռախոսը: Տուժողը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իրեն անհայտ անձը իր հեռախոսը կոտրել է: Հաղորդումն ընդունվել է: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Հիշեցնենք, որ ավելի վաղ զլմ-ներում տեղեկություններ տարածվեցին, որ Դավիթաշեն վարչական շրջանի 5/17 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված