18 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ո՞վ էր ծաղկեպսակ տարել Նաիրա Զոհրաբյանին /տեսանյութ/

Այսօր Երևանի Այգեձոր փողոցի 76 շենքի 5-րդ բնակարանի մոտ, որտեղ ապրում է ԱԺ պատգամավորի թեկնածու, ԲՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, անհայտ անձիք ծաղկեպսակ են դրել`«Ողորմի Նաիրա Զոհրաբյանին» գրությամբ: Այս մասին հայտնում է Armlur.am-ը: Ընդ որում, նշյալ անձիք մինչ բնակարանի մոտ հայտնվելը կոտրել են մուտքի մոտ տեղադրված տեսախցիկը: Անդրադառնալով այս թեմային՝ Նաիրա Զոհրաբյանը  Henaran.am-ի հետ […]

Կուտակումներ եւ հերթեր Երեւանի Կենտրոնում

Երեւանի կենտրոն համայնքում տեղակայված 4-րդ ընտրատարածքի թիվ 9/30 ընտրատեղամասում վաղ առավոտից բավական ծանրաբեռնված իրավիճակ է: Ընտրողների կուտակումների արդյունքում երկար հերթեր են գոյացել: Այս մասին հարցին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Վարդան Աբրահամյանը պատասխանեց, թե հերթերը պայմանավորված են ընտրողների աննախադեպ ակտիվությամբ : Սա նախագահը բացատրում է ռեյտինգային թեկնածուների անձերով` Հակոբ Բեգլարյան ՀՀԿ-ից, Նիկոլ Փաշինյան` «ԵԼՔ»-ից, Նապոլեոն Ազիզյան , Արարատ Զուրաբյան` «Ծառուկյան» […]

Կրկնակի քվեարկության փորձ՝ թիվ 23/02 ընտրատեղամասում

ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են ստացվել` թիվ 23/02 ընտրատեղամասում կրկնակի քվեարկության փորձ կատարվելու մասին։  Նախնական տվյալներով՝ 2017 թվականի ապրիլի 2-ին՝ ժամը 09:13-ին, Վանաձոր քաղաքի բնակիչ, 08.10.1986 թ. ծնված Ա.Հովհաննիսյանը թիվ 23/02 ընտրատարածքում կատարել է կրկնակի քվեարկության փորձ: Լոռու մարզային քննչական վարչությունում կատարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

67 հաղորդում է ստացվել

ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի ընթացքում ՀՀ ոստիկանությունում գրանցվել է ընտրախախտումների և դրանց հետ առնչություն ունեցող 67 հաղորդում, որոնցից 2-ի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ, 1-ով քրեական գործի հարուցումը մերժվել է, 1-ն ուղարկվել է նախաքննության, 3-ը գտնվում են նյութերի նախապատրաստման փուլում, 35-ը կցվել է շարք, 12-ը գտնվում է ստուգման փուլում, 13-ն ուղարկվել է ընտրական հանձնաժողովի […]

Ուղղորդված մեծ քանակությամբ հաշվառումներ չեն եղել. Մնացական Բիչախչյան

Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ներկայացրեց ընտրողների ցուցակները, լրացուցիչ ցուցակներ, ցուցակների կազմավորման հիմունքները: Նա հայտնեց, որ վերջին չորս տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում ՀՀ մշտապես բնակվելու մասին տեղեկանք ստանալու համար ստացվել են 190 դիմումներ, որոնցից 38-ը մերժվել են օրենքով սահմանված տվյալների […]

ՀՅԴ Գերագույն մարմինը հայտարարում է

Մեկ տարի է անցել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմական գործողություններից։ Կրկին ու կրկին խոնարհվում ենք Հայրենիքի պաշտպանության դիրքերում հերոսաբար զոհված զինվորների, սպաների ու քաղաքացիների հիշատակի առաջ: Այդ հերոս տղաներն իրենց կյանքի գնով պարտադրեցին դասեր քաղել եւ երկրում արմատական փոփոխություններ նախաձեռնել: Նրանք են վաղվա հզոր Հայաստանի երաշխավորը:                 […]

Ես գնացի տուն. առաջին նախագահի մատնահետքն էլ նույնականացման սարքը չճանաչեց (տեսանյութ)

Երևանի թիվ 9/18 ընտրատարածքում իր քաղաքացիական պարտքը կատարեց ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրես կուսակցության ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը: Ի դեպ, ինչպես նախագահ Սարգսյանի դեպքում այդպես էլ Տեր-Պետրոսյանի, նույնականացման սարքը չճանաչեց մատնահետքը: «Ես գնացի տուն»,-կատակեց առաջին նախագահը: Քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում հարցին, թե հանուն ինչի՞ քվեարկեց, ասաց. «Հանուն քաղաքացիական պարտքս կատարելու»: Հարցին, թե ինչու մատնահետքերը […]

Մեր գործառույթներից դուրս են․ «Յուքոմից» պարզաբանում են

Մամուլում տեղ գտած ԱԺ ընտրությունների տեսանկարահանման հետ կապված մի շարք հրապարակումների հետ կապված՝ «Յուքոմ» ընկերությունը պարզաբանում է տարածել․  «Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին առցանց հետևելու գործընթացը կազմակերպելու նպատակով վերջին մեկ ամսվա ընթացքում կապի տեխնոլոգիայի նորագույն միջոցներն օգտագործելով ընկերությունն իրականացրել է կապի ապահովման հսկայածավալ աշխատանքներ, ինչի արդյունքում ցանցն անխափան կերպով աշխատում է, ու ներկա պահին «Յուքոմի» 250 աշխատակիցներ […]

Ընտրողների մասնակցությունը

Ժամը 11:00-ի դրությամբ քվեարկության իրավունք ունեցող 2.  587. 706 քաղաքացիներից իր քաղաքացիական պարտքն է կատարել 344.714 քաղաքացի, այսինքն` ընտրողների 13.32 տոկոսը: ԿԸՀ-ն հրապարակել է տվյալներ՝ ժամը 11-ի դրությամբ ընտրության մասնակիցների վերաբերյալ։ Քվեարկությանը մասնակցել է 344714 ընտրող։ Տեղեկատվությունը՝ ստորեւ։ Հիշեցնենք, սրանք նախնական տվյալներ են: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված