03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ո՞վ էր ծաղկեպսակ տարել Նաիրա Զոհրաբյանին /տեսանյութ/

Այսօր Երևանի Այգեձոր փողոցի 76 շենքի 5-րդ բնակարանի մոտ, որտեղ ապրում է ԱԺ պատգամավորի թեկնածու, ԲՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, անհայտ անձիք ծաղկեպսակ են դրել`«Ողորմի Նաիրա Զոհրաբյանին» գրությամբ: Այս մասին հայտնում է Armlur.am-ը: Ընդ որում, նշյալ անձիք մինչ բնակարանի մոտ հայտնվելը կոտրել են մուտքի մոտ տեղադրված տեսախցիկը:

Անդրադառնալով այս թեմային՝ Նաիրա Զոհրաբյանը  Henaran.am-ի հետ զրույցում ասաց. «Ես որևէ մեկի վրա չեմ կասկածում և իրավունք էլ չունեմ ինչ-որ մեկի վրա կասկածելու: Կասկածելն ու պարզելը իրավապահների գործն է: Ես զբաղված եմ ընտրական պրոցեսով ու չեմ ուզում նման անլուրջ թեմաների անդրադառնալ: Դա իմ գործը չէ: Բարոյական իրավունք էլ չունեմ որևէ մեկի վրա որևէ բան կասկածելու: Իրավապահներին չեմ դիմել ու չեմ  էլ պատրաստվում դիմել»:

Անդրադառնալով ընտրական գործընթացին՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց՝ ընտրությունն  ընթանում է բավական լարված:

«Ավելի ուշ ավելի համապարփակ տեղեկատվություն կտրամադրենք այս մասին», – շեշտեց  Ն. Զոհրաբյանը:

Տեսանյութը՝ armlur.am-ի 

https://www.youtube.com/watch?time_continue=9&v=TwjSLsE8bAs

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ