13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ժամը 08:00-ից աշխատում է արտակարգ ռեժիմով

Ժամը 13:00-ի դրությամբ Պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել է շուրջ երկու տասնյակ ահազանգ,որոնք հիմնականում վերաբերում են ընտրատեղամասերում կուտակման, քվեարկության ընթացքի առցանցհեռարձակման խափանման, հաշմանդամություն ունեցող անձի կողմից քվերակությունը կատարելուհարմարությունների բացակայության հետ կապված հարցերին:

Ոստիկանության, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և իրավասու մյուս իրավասու մարմինների հետտարվող աշխատանքի արդյունքում բողոքները ստացել են լուծում արագացված ընթացակարգով: Բանավոր բոլորբողոքներով քաղաքացիներին տրամադրվել է նաև իրավական խորհրդատվություն:

Քրեակատարողական հիմնարկներում ընթացող քվեարկության ընթացքի առնչությամբ Պաշտպանիաշխատակազմ  դեռ տեղեկություններ չեն ստացվել:

Պաշտպանի աշխատակազմը մշտական կապի մեջ է նաև ընտրությունները դիտարկելու մանդատ ունեցողմիջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Ուսումնասիրվում են զանգվածային լրատվամիջոցների, սոցիալական ցանցերում առկա հրապարակումներըընտրական իրավունքների խախտումների վերաբերյալ: Իրականացվում է նաև տեղական դիտորդականառաքելությունների հրապարակումների ուսումնասիրություն:

Հատուկ առանձնացվում են առերևույթ հանցանքի հատկանիշ պարունակող հրապարակումները՝ քրեականհետապնդման մարմիններին ուղարկելու նպատակով:

Աշխատանքային խմբեր են աշխատում նաև Շիրակի, Գեղարքունիքի, Լոռիի և Սյունիքի մարզերում:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ