14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ինչ սպասել Հայաստանի ընտրություններից․ РИА Новости-ի անդրադարձը

Ռուսական РИА Новости գործակալությունն անդրադարձել է այսօր Հայաստանում անցկացվող խորհրդարանական ընտրություններին ու նշել, որ սա առաջին ընտրությունն է՝ սահմանադրական փոփոխություններից հետո, ինչի արդյունքում Հայաստանը նախագահականից վերածվեց խորհրդարանական հանրապետության։

Գործակալությունը ներկայացրել է թեկնածու բոլոր քաղաքական ուժերին եւ նշել, որ այս ընտրությունների գլխավոր ինտրիգն այն է, թե կկարողանա արդյոք իշխող Հանրապետական կուսակցությունը պահպանել վերահսկողությունը խորհրդարանի նկատմամբ։ 

«Ներկայիս խորհրդարանում այն մեծամասնություն է՝ 131-ից 70 մանդատ՝  կոալիցիոն գործընկեր «Դաշնակցության» հետ միասին։ Ընդդիմություն է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 36 մանդատով»,- ասվում է հոդվածում։

Հեղինակը նշում է, որ այսօրվա ընտրություններին հաղթելու մոտավորապես հավասար շանսեր ունեն ՀՀԿ-ն եւ «Ծառուկյան» դաշինգը։ Նշվում է, որ կարեւոր է, թե այս ուժերից որի հետ որքան ուժեր կոալիցիա կկազմեն։ 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ