01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Վաղը Հայաստանում ստեղծվելու է նոր քաղաքական իրավիճակ․ Տաճատ Սարգսյանը քվեարկել է (տեսանյութ)

9/18 ընտրատեղամասում քիչ առաջ իր քաղաքացիական պարտքն է կատարել Հայաստանի կոմունիստական կուսակցության ղեկավար Տաճատ Սարգսյանը։ Քվեարկելուց հետո նա լրագրողներին ասել է, որ շնորհակալ է նրանցից՝ ամբողջ քարոզարշավի ընթացքում իր ղեկավարած քաղաքական ուժին անաչառ լուսաբանելու համար։

Տաճատ Սարգսյանը հաջողություն է մաղթել բոլոր քաղաքական ուժերին։

«Եվս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ ամբողջ ընտրարշավի ժամանակ լրատվամիջոցները շատ օբյեկտիվ վերաբերմունք ցուցաբերեցին, որի համար խորին շնորհակալություն եմ հայտնում»: Նա նշեց, որ ինքն ընտրություն է կատարել խաղաղության համար:

«Վաղը Հայաստանում ստեղծվելու է նոր քաղաքական իրավիճակ, իսկ ես քվեարկել եմ երկրի անվտանգության ապահովմանն ու խաղաղությանը, ստեղծագործ աշխատանքի ստեղծմանը»:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ