19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Բավական բարդ պրոցես է. Արթուր Բաղդասարյանը կատարեց իր ընտրությունը

9/49 ընտրատեղամասում քիչ առաջ իր քաղաքացիական պարտքն է կատարել ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, ով ընտրատեղամաս էր եկել տիկնոջ եւ դստեր հետ: «Բավականին էլ բարդ պրոցես է», -ընտրելու պահին նետեց Բաղդասարյանը: Լրագրողների հետ զրույցում վերջինս նկատեց, որ այո, չնայած «քվեարկության պրոցեսը բարդ է, բայց հուսանք այն իր բարի պտուղները կտա»: Բաղդասարյանն ասաց, որ քվեարկել է Հայաստանի վերածննդի օգտին, որպեսզի 21-րդ դարում ունենանք ուժեղ, մրցունակ, ստեղծարար, բարեկեցիկ կյանք:

Նրա խոսքով` այս քարոզարշավի ընթացքում քաղաքական բոլոր ուժերը հնարավորություն ունեցան ներկայացնել իրենց ծրագրերը. «Կանխատեսել եմ, որ ՀՎԿ-ն լինելու է հաղթողների առաջին եռյակում»,-ապա կոչ արեց գալ ընտրության : ՀՎԿ-ում արդեն ահազանգեր են ստացել Արաբկիրից եւ Աջափնյակից մասնավորապես սարքերի անսարքության հետ կապված, բայց վստահված անձինք աշխատում եւ Բաղդասարյանը հույս ունի, որ տեխնիկական անհարթությունը կլուծվի: 

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ