27 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Կարեն Կարապետյանը բացառում է ընտրակեղծիքները /ֆոտո/տեսանյութ/

Երեւանի 4/53 տեղամասում քիչ առաջ քվեարկեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ով եկել էր տիկնոջ հետ, ում, ի դեպ, վարչապետը հուշում էր քվեախցիկի հետեւում` ինչպես պետք է քվեարկել:  Քվեարկությունից հետո վարչապետը պատասխանեց լրագրողների հարցերին։ Անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում քարոզարշավի ընթացքը, մանավանդ, որ այն ուղեկցվեց դանակահարություններով եւ այլ աղմկոտ միջադեպերով, վարչապետը պատասխանեց․

«Քարոզարշավի ընթացքը գնահատում եմ նորմալ։ Լավ չէ, որ եղել են նման դեպքեր, սակայն, ընտրության եմ եկել բարձր տրամադրությամբ»։

Պատասխանելով հարցին, թե ինչու Սերժ Սարգսյանը չի մասնակցել քարոզարշավին՝ Կարեն Կարապետյանն ասաց, որ կուսակցությունում այդպես են որոշել։Իսկ հնարավո՞ր է ընտրակեղծիքներ լինեն. «ներդրվել են այնպիսի մեխանիզմներ, որոնք կբացառեն ընտրակեղծիքները»,-պատասխանեց ՀՀԿ քարոզարշավի գլխավոր դեմքը։

Պատասխանելով հարցին, թե հետընտրական ինչպիսի զարգացումներ են սպասվում՝ վարչապետը նշեց, որ կանխատեսնումներ չի անում։

Մանրամասները՝ տեսանյութում:

 17619369_1950880358477955_1690236037_n 17742439_1950880368477954_35841178_n

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ