07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Սբ. Զատիկի տոնի առթիվ մատուցված Հայրապետական Սբ. Պատարագին /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախօրեին ներկա են գտնվել Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության՝ Սբ. Զատկի տոնի առթիվ մատուցված Հայրապետական Սբ. Պատարագին:

Եկեղեցին այսօր հիշատակում է նրանց անունները

Տաղավար տոների հաջորդ օրը նվիրված է հավատով ի Քրիստոս ննջածների հիշատակին, ովքեր այս բոլոր հանդիսավոր օրերին մեզ տոնակից են լինում, բարեխոսում են մեզ համար, և նրանց աղոթքները ելնում է Աստծու առջև (տե՛ս Հայտ. Ը 4): Տաղավար տոների հաջորդ օրը եկեղեցիներում մատուցվում է սուրբ Պատարագ և Հոգեհանգստյան պաշտոն բոլոր նրանց համար, ովքեր ճշմարիտ և սուրբ հավատով […]

Որովհետև մահը պարտվեց…

1. Ինչ պատահեց երբ մարդը մեղք գործեց http://bit.ly/2oerd2K 2. Ինչ արեց Աստված դրա համար http://bit.ly/2oC3zjz 3. Ինչ պիտի անի Մարդը որ օգտվի Աստուծո գործից http://bit.ly/2oe31h4 Ահա Քրիստոնեության իրական իմաստը, որ մենք կարող ենք հասկանալ միայն Սուրբ Հարության տոնի ներքո: Քրիստոս Հարյավ ի Մեռելոց: Ձեզ և մեզ իսկապես մեծ ավետիս, որովհետև մահը պարտվեց: Իսկ մենք հիմա […]

Կանդելակիի հերթական գրառումը՝ նվիրված Հենրիխ Մխիթարյանին

Ռուսական «Матч ТВ» մարզական ալիքի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին հերթական գրառումն է արել սոցիալական ցանցերում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի պատվին: Այս անգամ նա հայ ֆուտբոլիստի լուսանկարին կցել է Պարույր Սեւակի «Քիչ ենք, բայց հայ ենք» բանաստեղծությունը: Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում: Մենք մեզ ո՛չ ոքից չենք գերադասում: Պարզապես […]

Տարոն Մարգարյանը մասնակցել է նաև Եռաբլուրի հարակից հատվածում իրականացվող ծառատունկին

Մայրաքաղաքում հայտարարված համաքաղաքային ծառատունկի շրջանակում նոր տնկիներով է համալրվել նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոն տանող ճանապարհի հարակից հատվածը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի բնակիչների, Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամների և քաղաքապետի տեղակալների հետ միասին այստեղ ևս մասնակցել է ծառատունկին: Հերթական ծառատունկի շրջանակում վերոնշյալ տարածքը, որն ապահովված է ոռոգման համակարգով, համալրվել է շուրջ 1000  թույա և […]

Ամեն ինչ Ալլա Պուգաչովայի մասին․ Պրիմադոննան նշում է տարեդարձը /ֆոտո/

Այսօր ռուս հանրահայտ երգչուհի Ալլա Պուգաչովայի ծննդյան օրն է։ Երգչուհին կարիերան սկսել է գրեթե կես դար առաջ եւ մինչ օրս համարվում է ռուսական էստրադայի թագուհին։ Ահա մի քանի հետաքրքիր փաստ երգչուհու կյանքից։      Պուգաչովայի մայրը երազում էր, որպեսզի դուստրը դաշնակահարուհի դառնա։ Նա անգամ երաժշտական դպրոց է ավարտել ու նվագել՝ մոր ստիպելով։ Երաժշտական դպրոցի ավարտից […]

Թույլ չի տա, որ ամեն ինչ հալած յուղի պես անցնի (տեսանյութ)

ՀՀՇ վարչության անդամ, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը Երևանի ավագանու ընտրություններին բարձր է գնահատում «Ելքի» շանսերը: Իսկ «Երկիր ծիրանի» կուսակցության մասին նա ասաց, որ իհարկե, Զարուհի Փոստանջյանը հայտնի է որպես ընդդիմադիր, պայքարող կերպար, սակայն կուսակցությունը նորաստեղծ է, փոքր է թվակազմով: «Բոլոր դեպքերում գոնե Զարուհի Փոստանջյանն ինչ-որ հարցեր կբարձրացնի ու թույլ չի տա, որ ամեն ինչ հալած […]

12 տարի անց Դավիթը բռնվեց

Ապրիլի 14-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 51-ամյա Դավիթ Խ.-ին: Նա 2005 թ. սեպտեմբերի 5-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 205 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը): Դավիթ Խ.-ն ներկայացվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչություն:

47 ամյա Անահիտը գրպանահատ է.բացահայտվեց

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 28-ամյա Հայկուհի Բ.-ն եւ հայտնել, որ թիվ 34 երթուղու ավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 30.000 դրամ: Ոստիկանության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Նոր Նորքի 1-ին զանգվածի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված