17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Աստված ամեն մեկիս մի այգի է տալիս

Աստված ամեն մեկիս մի այգի է տալիս: Ցանկացած պահի կարող է գալ ու այդ այգուց պտուղ պահանջել: Այգին այնպիսին է, որ միշտ ի վիճակի է պտուղ տալ՝ նույնիսկ ձմռանը: Այդ այգին ձեր կյանքն է, իսկ պտուղները ձեր բարի գործերը՝ թե ինչքան եք դուք սիրում Աստծուն ու մարդկանց: Քրիստոսն ասում է, որ եթե այգին պտուղ չտա, […]

«ՍԱՍ գրուպի» հայտնի ձայնագրությամբ զբաղվում են

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ «Hayastan 24» կայքում 14.04.2017թ. հրապարակված ենթադրաբար «ՍԱՍ» գրուպի աշխատակիցների հետ անցկացված նախընտրական ժողովի վերաբերյալ   ձայնագրությունն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` դրանում  առկա հանգամանքները ստուգելու նպատակով: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:  

Արցախի Պաշտպանության բանակից հայտնում են

Ապրիլի 14-ին եւ լույս 15-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 25 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 400 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:  

«Խայտառակ գաղափարներ են հղանում»

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն ընդհանուր առմամբ վատ չի վերաբերում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ռեստորան բացելու մեջ, սակայն դա չպիտի այնպիսի ճակատագիր ունենա, ինչպիսին ունենում են  Հայաստանի բոլոր ռեստորանները: «Ես աշխարհի շատ երկրներում, գիտեմ, կա այդ մշակույթը, սակայն հայաստանյան իրականությունը մի քիչ այլ է: Այստեղ ամեն ինչ աղավաղում են»,-Henaran.am-ի հետ […]

23 բարդիների «սպանդի» հեղինակը կալանավորվեց

Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը եւ կալանավորել է Դավիթաշենում 23 բարդի հատելու մեջ մեղադրվող Ալեքսան Սամսոնյանին: Այս մասին հայտնում է   նրա շահերի  պաշտպան` Արմեն Մելքոնյանը: Պաշպանը նշում է, որ իր պաշտպանյալն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդում: Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ էր ստացվել, որ […]

Նրանից էլ ազատվեց. Հրապարակ

«Մասնավորապես, եթե նախկինում խոշոր հարկատու էին համարվում հաշվետու տարվա տվյալներով 1 մլրդ. դրամ և ավելի իրացման շրջանառություն հայտարարագրած տնտեսվարողները, ապա այժմ շեմը կրկնակի իջեցրել են։ Խոշոր հարկատու են համարվելու նաև 500 մլն. դրամ և ավելի շրջանառություն ունեցողները։ Փաստորեն, իշխանությունն այնքան վատ վիճակում է, որ կրկնակի քիչ շրջանառություն ունեցողներին ևս խոշոր հարկատու է դիտարկում՝ այսպիսով փորձելով […]

Ո՞վ կփոխարինի Խաչատուրովին. Ժամանակ

«Ազգային անվտանգության խորհրդի  քարտուղար  Յուրի Խաչատուրովի՝  ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում  նշանակվելուց հետո  դարձյալ օրակարգ է եկել հարցը՝ ով կդառնա անվտանգության խորհրդի նոր  քարտուղար:  Երբ հարցն այս տարեսկզբին եկել է օրակարգ, Արթուր Բաղդասարյանը Սերժ Սարգսյանին մեսիջ է ուղարկել, որ ինքը պատրաստ է վերադառնալ այդ պաշտոնին:  Սերժ Սարգսյանը չի արձագանքել: Ըստ ամենայնի՝ նոր իշխանության ձևավորման  Սերժ Սարգսյանի […]

«Թույլ տվե՛ք Ձեզ սպարապետ կոչել».նոր պաշտոն. Ժողովուրդ

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներից  Արտակ Դավթյանն  առաջիկայում  կնշանակվի  ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ։ Հատկանշական է, որ նախորդ տարվա մայիսի  4-ին  Աժ-ում  փակ նիստի ժամանակ, երբ ՀՀ պաշտպանության նախկին նախարար  Սեյրան Օհանյանը  պատգամավորների հետ  հանդիպում էր ունեցել՝ ապրիլյան քառօրյա  պատերազմի թեմայով  տեղեկություններ ներկայացնելու համար, Արտակ Դավթյանը նրան ասել էր. «Թույլ տվե՛ք Ձեզ սպարապետ կոչել, քանի որ պատերազմող նախարարին […]

Պատերազմ կլինի. Հրապարակ

 «ՀՀԿ-ն Արտաշատի քաղաքապետի թեկնածուի փնտրտուքների մեջ է։ Արգամ Աբրահամյանը, պատգամավոր դառնալով, հրաժարական կտա, նոր ընտրությունը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի համար կարեւոր նշանակություն ունի․ նա փորձելու է մարզում իր ազդեցությունը պահպանել՝ այս պաշտոնում իր թեկնածուին անցկացնելով։ Մյուս կողմում ոչ այնքան ՀՀԿ-ն, որքան «Ավշարի» եղբայրներն են, որոնք վաղեմի հակամարտության մեջ են Աբրահամյանների կլանի հետ եւ փորձելու են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված