Ողջունում ենք դատախազության հայտարարությունը․ ԱՄՆ դեսպանատունը՝ հայտնի ձայնագրության մասին

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․ «Վերջերս կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ԱՄՆ-ի և միջազգային կառույցների կողմից հայտարարություն եղավ, որում նշվում էր, որ ընտրական գործընթացների վրա բիծ են թողել քվեներ գնելու և ընտրողների նկատմամբ ճնշումներ գործադրելու մասին արժանահավատ հաղորդումները: Հայտարարությամբ մենք Հայաստանի կառավարությանը, կուսակցություններին ու քաղաքացիական հասարակությանը հորդորում էինք աշխատել միասին՝ գոյություն […]