Պաշտոն է զբաղեցրել իմպերիայում
Ինչպես արդեն հայտնել ենք, Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը 2017 թվականի մայիսի 2-ից կստանձնի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնը:
Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց. «Այն, որ հայ զինվորականը իմպերիայում պաշտոն է զբաղեցրել, դա արդեն իսկ դրական է: Իսկ թե դա մեզ որքանով օգտակար կլինի, դա կախված է նրանից, թե Խաչատուրովն ինչ ֆունկցիաներ կունենա: Ես այդ ֆունկցիաներին ծանոթ չեմ: Հայ զինվորականը որ կարիերա է անում, անկախ նրանից՝ դա ՀԱՊԿ-ն է, ՌԴ-ն, թե ՆԱՏՕ-ն, դա լավ երևույթ է: Եթե հայակայկական որոշումներ կայացնելու լինեն , մենք գոնե կիմանանք, որ մի հոգի, մի հայ տեղյակ է, որ մեր դեմ դավադրություն է մշակվում», – նշեց Ազատ Արշակյանը: