07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ավարտվել է ոստիկանության ՊՊԾ գնդի զինված զավթման գործով 18 մեղադրյալների վերաբերյալ նախաքննությունը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ զինված խմբի կողմից 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության /ՊՊԾ/ գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածներով հարուցված քրեական գործով կատարված նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա 18 մեղադրյալի` նախկինում […]

Թուրք լրագրողուհուն՝ Երևանում վթարի ենթարկողը դժգոհ է

Վճռաբեկ դատարանը մերժել է Երեւանի կենտրոնում 2014թ. դեկտեմբերի 26–ին թուրք լրագրողուհուն մահացու վրաերթի ենթարկելու մեջ մեղավոր ճանաչված եւ երկու տարի պայմանական ազատազրկման եւ 1 տարի վարորդական  իրավունքից զրկված  Արամ Գրիգորյանի Վճռաբեկ բողոքը: Վճռաբեկ դատարանը բողոքը վերադարձրել է բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու համար:  ՀՀ Վերաքննիչ դատարանը մերժել էր Արամ Գրիգորյանի բողոքը:  Արամ Գրիգորյանը դժգոհ […]

Ո՛չ տեսնում ենք, ո՛չ լսում, ո՛չ էլ ճանաչում․ Էրդողանը՝ ԵԱՀԿ-ի զեկույցի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել մայրաքաղաք Անկարայում՝ նախագահական նստավայրի դիմաց հավաքված մարդկանց առջև: Շնորհակալություն հայտնելով հանրաքվեի օգտին քվեարկած քաղաքացիներին՝ Էրդողանն անդրադարձել է հանրաքվեի վերաբերյալ բացասական կարծիք հայտնած միջազգային դիտորդների՝ հատկապես ԵԱՀԿ դիտորդական առաքելության զեկույցին: Թուրքական իշխանամետ «Sabah» թերթի տեղեկացմամբ՝ Էրդողանը նշել է, որ քաղաքական բովանդակությամբ զեկույցներին իրենք ուշադրություն չեն դարձնում: «Եվրոպայում ԵԱՀԿ անունով մի […]

«Հանուն Երևանի». Տարոն Մարգարյանի թիմի կարգախոսը

Երևանի ավագանու ընտրություններին «Հանրապետական» կուսակցության թիմը քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ հանդես կգա «Հանուն Երևանի» կարգախոսի ներքո՝ ներկայացնելով գալիք տարիների մայրաքաղաքի զարգացման ծրագիրը: Երևանի քաղաքապետի ընտրություններում կգործարկվի loveyerevan.am կայքը: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ի ցուցակը գլխավորում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ընտրություններին մասնակից մյուս ուժեժն են` «Ելք» դաշինքը և «Երկիր ծիրանի» կուսակցությունը:

«Ավելի լավ է` Զարուհին մտածի պառվի ուլերի մասին»

Խորհրդարանական ընտրություններից հետո որոշ ուժեր վայր դրեցին զենքերն ու հրաժարվեցին մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին: Եթե ԱԺ անցողիկ շեմի համար պայքարում էին 9 ուժեր, ապա մայիսի 14-ին կայանալիք ընտրություններին հայտ են ներկայացրել 3 քաղաքական կառույցներ: Զարուհի Փոստանջյանի ղեկավարած ուժն առաջին անգամ է մասնակցում ընտրական գործընթացներին: Թեպետ Երկիր Ծիրանի կուսակցության մոտեցումները քաղաքային իշխանության մասով դեռ մշուշոտ են, […]

«Թե՞ իրեն կարելի է, իսկ Պետրոսին՝ ոչ»

«Երկիր ծիրանի» նորաստեղծ կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ և վարող Պետրոս Ղազարյանին մեղադրել է ոչ պրոֆեսինալ լինելու համար: «Եթե նույն հարցը նույն հաղորդման մեջ մի քանի անգամ տալիս են, դա արդեն և էթիկայի խախտում է, և ոչ պրոֆեսիոնալիզմ», -ասել է Փոստանջյանը: Հիմա մի հարց եմ ուզում ուղղել տիկին Փոստանջյանին: Քանի՞ անգամ է տիկին […]

Թուրքիան գնալով ավելի վտանգավոր երկիր է դառնում

«Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը այսօր «Մեդիա կենտրոնում» քննարկմանը տեսակամուրջի միջոցով միանալով, խոսեց Թուրքիայում տեղի ունեցած հանրաքվեի մասին։ Նա նշեց, որ Ստամբուլի հայերի մեծ մասը՝ մոտ 80 տոկոսը, «ոչ» է ասել հանրաքվեի ժամանակ։  «Սահմանադրական այս բարեփոխումները հատուկ մեզ համար դժվարություն չեն ստեղծում: Խնդիրն ընդհանուր երկրին, պետությանն է վերաբերում: Երկիրը մեծ ալեկոծումների մեջ է: […]

Թուրքիայում անցակացված հանրաքվեն չի համապատասխանում եվրոպական չափանիշներին․ ԵԱՀԿ

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) դիտորդական առաքելությունը Թուրքիայում անցկացված հանրաքվեի վերաբերյալ զեկույց է հրապարակել: Ստամբուլում հրատարակվող հայկական «Ակօս» շաբաթաթերթի տեղեկացմամբ՝ միջազգային դիտորդները նշում են, որ հանրաքվեն չի համապատասխանում Եվրախորհրդի չափանիշներին ու իրավական դաշտը բավարար կերպով չի ապահովել ժողովրդավարական գործընթացը: ԵԱՀԿ զեկույցում նշվում է նաև, որ հանրաքվեն անցկացվել է Թուրքիայում հաստատված արտակարգ դրության և մամուլի […]

Ե՞րբ կքննվեն Դանիել Իոաննիսյանի դեմ 30 տնօրենների հայցերը

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության դեմ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում ՀՀԿ-ի համար ցուցակագրում իրականացրած դպրոցների եւ մանկապարտեզների 30 տնօրենի քաղաքացիական հայցը ընդունվել է Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթ: Այս մասին Henaran.am-ը տեղեկացավ  Դատական տեղեկատվական համակարգից: Հայցերի քննությունը կմեկնարկի հուլիսին: Հիշեցնենք, որ «Իրազեկ քաղաքացիների միությունը», որն ընտրություններին դիտորդական առաքելություն է իրականացնել, հօգուտ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված