«Դա միայն Հայկազի սպանությունը չէր…».դաժանաբար սպանված կուրսանտի հայր

«Դատը կրկին անգամ հետաձգվել է: Այս անգամ նշանակվել է մայիսի 8-ին, բայց ես հույս չունեմ, որ այդ օրը դատ կկայանա: Վկաները արդեն դժվարությամբ են պատասխանում հարցերին ու նշում են, որ շատ ժամանակ է անցել՝ չեն հիշում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում 2015թ. հունվարին դաժանաբար սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը: […]