04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Քաղաքացի է կորել

Ապրիլի 30-ին, ժամը 09:23-ին որոնողական աշխատանքներ իրականացնելու համար դեպքի վայր են մեկնել Արարատի մարզի Արարատի, Արտաշատի, Մասիսի և Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատների օպերատիվ խմբերը և հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:  Որոնողական աշխատանքները շարունակվել են Նորամարգ գյուղի 17-րդ փողոցի վերջնամասում գտնվող ջրատարի սկզբնամասից՝ Արաքս գետի ափամերձ հատվածներով՝ մինչև Երասխ գյուղի վերջնամաս: Որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք: *** Ապրիլի 28-ին, […]

Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում հանդիսավորությամբ բացվել է Հայաստանի ազգային հերոսի կիսանդրին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի, պաշտոնատար այլ անձանց, Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ընտանիքի անդամների ու հարազատների, Թաթուլի զինակից ընկերների ու բազմաթիվ բնակիչների հետ միասին ներկա է գտնվել Հայաստանի ազգային հերոսի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությանը: Մինչ այդ ներկաները նախ հարգանքի տուրք են մատուցել Հայոց ազատամարտի նահատակների հիշատակին, ծաղիկներ խոնարհել այգում ամփոփված […]

Հայկական ջազն իր ուրույն տեղն ունի համաշխարհային երաժշտաշխարհում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Ջազի միջազգային օրվա առթիվ  Հարգարժան ջազմեններ, ջազային ստեղծագործությունների հեղինակներ և ջազային երաժշտարվեստի երկրպագուներ, աշխարհի երկրների մեծ մասը ապրիլի 30-ը նշում է որպես Ջազի միջազգային օր: Երաժշտական այս ոճը իր ուրույն տեղն ունի Երևանում ու երևանցիների համար, և այն դարձել է նաև մարդկանց միջև խաղաղությանը, միասնությանն ու երկխոսությանը նպաստող ուժ: […]

Կարեն Կարապետյանը ցավակցել է

 ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել  Ղրղզստանի վարչապետ  Սոորոնբայ Ժեենբեկովին՝  Ղրղզստանի Օշի գյուղում տեղի ունեցած սողանքի հետ կապված, որի  հետևանքով   տասնյակ մարդկային  զոհեր են եղել: Հեռագրում մասնավորապես ասված է․ «Մեր  աջակցությունն  ենք հայտնում  Ձեզ և  մեր անկեղծ  ցավակցությունն ու վշտակցությունը    հայտնում  զոհվածների  ընտանիքներին  նաև  արագ  ապաքինում ենք   մաղթում վիրավորներին»։     

Սողանք Ղրղզստանի գյուղերից մեկում․ զոհերից 9-ը երեխաներ են /տեսանյութ/

Ղրղզստանի գյուղերից մեկում հսկայական սողանք է տեղի ունեցել, որի հետեւանքով 24 հոգի մահացել է։ ԵրկրիԱԻՆ-ի տվյալներով՝  սողանքը գրանցվել է Օշ շրջանի Այույու գյուղում։ Այն ծածկել է 11 տուն։ Նախնական տվյալներով՝ սողանքի տակ է մնացել վեց ընտանիք՝ 24 հոգի, որոնցից 9-ը երեխաներ են։ ԱԻՆ-ը չի բացառում երկրորդ սողանքի հնարավորությունը։

Ինչպիսի՞ն կլինի այն օրը, երբ կանգնեմ Հիսուսի առջև

2016թ. նոյեմբերի 22-ին, Սբ. Մարթայի տաճարում Սբ. Պատարագ մատուցելիս Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը, հիմնվելով օրվա ընթերցման վրա՝ Հայտնության գրքից, Սրբազան Քահանայապետի քարոզը կենտրոնացած էր իրականության վրա, թե ինչպես ենք մենք բոլորս դատաստանի օրը  հանդիպելու Հիսուսին: Նա պատմել է Տիրոջ կոչի մասին, որպեսզի մենք մտածենք մեր կյանքի ավարտի մասին, մեզանից յուրաքանչյուրի ավարտի մասին, քանի որ […]

Իմ արմատները Մուշից և Սասունից են.Տարոն Մարգարյանը անկեղծացավ/տեսանյութ/

Այսօր՝ ապրիլի 29-ին Երևանի Ավագանու ՀՀԿ թեկնածուները հանդիպեցին Նորք-Մարաշ վարչական շրջանի ընտրողների հետ: Ընտրողների հետ զրույցում Տարոն Մարգարյանը նշեց.«Իմ արմատները Մուշից և Սասունից են: Երբ արևմտյան հայաստանից եկել ենք մեր ճյուղերի մի մասը գնացել են Իրինդ՝ Թալին: Հովիկին էլ բարևեք…»,-մի կնոջ դիմելով ասա Տարոն Մարգարյանը: Կնուջ տարակուսանքին արձագանքեց.«Քրոջդ թոռն է Հովիկը: Իմացեք ես բոլորին ճանաչում […]

«Երկիր Ծիրանի» կուսակցության քարոզարշավը շարունակվում է

Այսօր «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ եւ Երեւանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը, Ավագանու թեկնածուները եւ քարոզչական խմբերը նախընտրական քարոզչությունն անցկացրել են Երեւանի Արաբկիր, Կենտրոն եւ Դավիթաշեն վարչական շրջաններում: Շուրջ յոթ ժամ տեւած քարոզչության ընթացքում քաղաքացիներին բաժանվել են հազարավոր բուկլետներ, ջերմ ու անկեղծ զրույցների ընթացքում հարյուրավոր մարդիկ իրենց պատրաստակամությունն են հայտնել որպես Երեւանի քաղաքապետ` ընտրել Զարուհի Փոստանջյանին: […]

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևին` այդ երկրի Օշի շրջանի Այու գյուղում տեղի ունեցած սողանքի կապակցությամբ, որը տասնյակ մարդկանց զոհվելու և վիրավորվելու, ինչպես նաև բնակավայրի և ենթակառուցվածքի ավերման պատճառ է դարձել: Նախագահը խնդրել է իր անկեղծ ցավակցությունները փոխանցել զոհվածների ընտանիքներին և մերձավորներին, զորակցության խոսքերն ու շուտափույթ ապաքինման մաղթանքը` այդ բնական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված