04 Մայիսի, Saturday, 2024
KFC

«Փոստանջյանին ժողովուրդը վստահում է»

«Երևանի ավագանու ընտրությունների մասին խոսելով՝ կարող ենք ասել՝  կունենանք  այնպիսի ընտրություններ, ինչպիսին ԱԺ ընտրությունները եղան: Ո՛չ նախագահ է փոխվել,  ո՛չ էլ դերակատարներն են փոխվել, ուստի այս ընտրությունները առանձնապես չեն տարբերվի նախրոդից», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը: Վերջինս շեշտեց՝ ընտրությունների մասնակցելիս յուրաքանչյուր քաղաքական ուժ ծրագիր է ներկայացնում, բայց […]

Հյուրը Տարոն Մարգարյանն էր

Պարի միջազգային օրվա առթիվ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է պարարվեստի ոլորտի զարգացման գործում իրենց ներդրումն ունեցած գործիչների: Շնորհավորելով հյուրերին՝ մասնագիտական օրվա առթիվ` Երևանի քաղաքապետը ստեղծագործական նոր հաջողություններ է մաղթել նրանց՝ ի նպաստ պարարվեստի զարգացման։  Պարի միջազգային օրվա առթիվ, պարարվեստի ոլորտում ներդրած ավանդի, գեղարվեստական արժեքների ստեղծման և տարածման համար Տարոն Մարգարյանը Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով […]

Զարուհի Փոստանջյանը սխալ չի արել (տեսանյութ)

«Մենք չենք էլ կասկածում, մենք գնում ենք միայն հաղթելու, նույնիսկ ուղեղի ծայրով չենք մտածում, որ կարող ենք պարտվել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասում է Երևանի ավագանու ընտրություններում «Երկիր Ծիրանի» կուսակցությունից առաջադրված  թեկնածու Արտակ Մելիքյանը: Նա նկատեց, որ իրենց կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն այս 10 տարիների ընթացքում ապացուցել է, որ ոչ մի սխալ չի արել, նրան սիրում են: […]

Ավանդների դինամիկան՝ վերջին տարիներին

Հայաստանի առևտրային բանկերում ավանդների ծավալը շարունակում է գրանցել դրական միտում: Եթե 2014 թվականին Հայաստանի առևտրային բանկերում կային 1 տրլն 757 մլրդ 514 մլն դրամի ընդհանուր ավանդներ, ապա 2015-ի դեկտեմբերի դրությամբ դրանց թիվը կազմում էր 1 տրլն 951 մլրդ 107 մլն դրամ: Ավանդները ավելացան նաև 2016-ին և տարեվերջին կազմեցին 2 տրլն 413 մլրդ 361 մլն դրամ: […]

«Կյանքս, մեռնեմ սիրուն աչքերիդ»/տեսանյութ/

«Ամբողջ սրտով սիրում եմ քեզ: Աստված քեզ պահապան ա: Եկեղեցում մոմ եմ վառել քո համար՝ հրեշտակս, կյանքս մեռնեմ էն սիրուն աչքերիդ»,-այսօր՝ ապրիլի 29-ին,  Նորք-Մարաշ վարչական շրջանում հրավիրված նախընտրական հանդիպման ժամանակ,  Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին մոտենալով ասաց մի կին: Կանայք շրջապատել էին քաղաքապետի ՀՀԿ թեկնածուին և մեկը մյուսին հերթ չտալով օրհնում էին:  Մանրամասները՝ տեսանյութում:

Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է շաբաթվա վատագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականում

Հայաստանի ազգային հավաքականի ավագ և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է «Goal.com» պարբերականի կազմած շաբաթվա վատագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականում: Ցուցակում հայտնվել են նաև Մխիթարյանի թիմակիցներ Մարկուս Ռեշֆորդը և Մարուան Ֆելաինին։

Ադրբեջանում պաշտոնապես արգելափակել են 4 անկախ լրատվամիջոցների կայքեր

Ադրբեջանի իշխանությունները Ադրբեջանի տարածքում պաշտոնապես արգելափակել են 4 անկախ լրատվամիջոցների (Radio Azadliq, Meydan TV, Turan TV և Azerbaycan Saati) կայքերը։ Նշված կայքերի դեմ դատական հայցը ներկայացվել է Ադրբեջանի տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարության էլեկտրոնային անվտանգության կենտրոնի կողմից։ Կենտրոնի պարզաբանմամբ` կայքերը «վտանգ են ներկայացնում» ազգային անվտանգության համար։ Իրականում հենց այս կայքերում են հրապարակվում Ադրբեջանում տիրող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված