08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Արտակարգ պատահար Երեւանում

Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, գրում է Shamshyan.com-ը: Ժամը 21:00-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կարապետ Ուլնեցու փողոցի 2-րդ շենքի բակում վիրավոր քաղաքացի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված շենքի 6-րդ հարկի 22-րդ բնակարանում կատարվել են դեպքի վայրի զննություն: Թե […]

Այ, այսօր կարող եմ ասել ցտեսություն

Այ այսօր արդեն կարող եմ ասել ցտեսություն: Իրավական տեսանկյունից՝ հինգ օր անց այլևս ՀՀ ԱԺ պատգամավոր չեմ: Տեղափոխվում եմ երբևէ իմ տեսած ամենամեծ ներուժն ունեցող «մտածող կենտրոնի» իմ ընկերների մոտ: Լավ է, որ մարդ միշտ վերդառնալու տեղ ունի: Հենց դա է շատ ժամանակ դուխ տալիս: Պատգամավորական գործունեությունս տևել է 4 տարի 7 ամիս: Ունեցել եմ […]

Զարուհի Փոստանջյանը՝ հանուն ազատության (տեսանյութ)

«Երկիր ծիրանիի» քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը վաղ առավոտյան կատարեց իր քաղաքացիական պարտքը։ Նա ընտրեց Երեւանի Վահագն Դավթյանի անվան թիվ 149 դպրոցում։ Լրագրողների հետ զրույցում  նշեց, որ քվեարկել է հանուն ազատության։ Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ այսօր պետք է քաղաքացիները ոչ ասեն այս իշխանությանը։ Իսկ ոստիկաններին նա հորդորեց հետեւել, որպեսզի ընտրախախտումներ չլինեն, թեկուզ, ըստ նրա, դրանք անխուսափելի են։ […]

Երևանն ընտրում է. ի՞նչ ունենք

2013 թվականի մայիսի 5-ին տեղի ունեցած Երևանի  քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ-ն հավաքեց ձայների կեսից ավելին` 235 512 ձայն, որն ընտրողների ձայների  55.89 տոկոսն էր։ Ավագանու մյուս թեկնածուների միջև ձայները բաշխվեցին  հետևյալ կերպ` ԲՀԿ – 97 189 ձայն` 23.07% «Բարև Երևան» – 35 732 ձայն` 8.48% «Հայ Ազգային Կոնգրեսը» – 18 499 ձայն, 4.39% ՀՅԴ – 15 […]

Երեւանում այսօր ավագանու ընտրություններ են անցկացվում

Երեւանում այսօր անց են կացվում  Երևանի ավագանու ընտրություններ են։ Մայրաքաղաքում 474 ընտրական տեղամաս է գործելու, որոնք արդեն բացվել են: Ավագանու ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ՝ «Ելք» դաշինք, «Երկիր ծիրանի» կուսակցության եւ Հայաստանի Հանրապետական Կուսակցություն։ Երևանի քաղաքապետի թեկնածուները երեքն են՝ Տարոն Մարգարյանը (ՀՀԿ), Նիկոլ Փաշինյանը («Ելք»), Զարուհի Փոստանջյանը («Երկիր ծիրանի»): Ավագանու անդամների թիվը 65 է: Մանդատները […]

Արփինե Հովհաննիսյանը նախագահականում էր

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր զեկուցել է նախարարության գործունեության հիմնական ուղղություններով իրականացվող միջոցառումների, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ձեռնարկվող ինստիտուցիոնալ բարեփոխումների մասին: Նախարարը ներկայացրել է, որ կոռուպցիայի կանխարգելման հարցերով նոր մարմինը ձևավորվելու է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հենքի վրա և հաշվի առնելով Սահմանադրության նոր լուծումները՝ ունենալու է […]

Տարոն Մարգարյա՞նն է ապահովելու կայունությունը. ոստիկանապետը քվեարկեց

Քիչ առաջ իր քաղաքացիական պարտքը կատարեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ մասնակցելով Երեւանի ավագանու ընտրություններին։  Ոստիկանապետի տրամադրությունն այսօր բարձր էր: Ընտրելուց հետո՝ լրագրողների հետ զրույցի ընթացքում, նա ասաց, որ սովորություն է դարձել ընտրատեղամասի առաջին ընտրողը լինելու հանգամանքը՝ ավելացնելով, որ քվեարկել է հանուն կայունության։ Լրագրողների հարցին՝ Տարոն Մարգարյա՞նն է ապահովելու այդ կայունությունը, ոստիկանապետը պատասխանեց. «Չմանրանամ»: Լրագրողներից մեկի […]

Հայտնի է «Եվրատեսիլ 2017»-ի հաղթողի անունը․ Հայաստանը 18-րդն էր /տեսանյութ/

Այս գիշեր տեղի ունցավ «Եվրատեսիլ 2017» երգի մրցույթի եզրափակիչ համերգը: Մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչվեց Պորտուգալիայի ներկայացուցիչ Սալվադոր Սոբրալին՝ «Եվրատեսիլի» համար իր ոչ այնքան ստանդարտ երգով։ Նա հաղթեց թե մասնակից 42 երկրների հանդիսատեսի, թե ժյուրիի քվեարկության արդյունքներով։ Երկրորդ տեղում հայտնվեց Բուլղարիան, երրորդը Մոլդովան էր։ Նշենք, որ Հայաստանը ներկայացնող Արծվիկը զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը։

Ով կդառնա «Եվրատեսիլ 2017»-ի հաղթողը․ բուքմեյքերների կանխատեսումները /տեսանյութ/

Ժամեր անց Կիեւում կսկսվի «Եվրատեսիլ 2017»-ը։ Նշենք, որ Հայաստանն այս տարի ներկայացնում է Արծվիկ Հարությունյանն իր Fly with me երգով։ Այսօր Արծվիկը ելույթ կունենա 5-րդը։ Հաղթելու Արծվիկի շանսերը վատը չեն, նա իր երգով բավական սիրվել է։ Իսկ ինչ են կարծում բուքմեյքերները․․․ Բուքմեյքերների գնահատմամբ՝ «Եվրատեսիլ 2017»-ի հաղթողի հիմնական հավակնորդը Իտալիայի ներկայացուցիչ Ֆրանչեսկո Գաբբանին է։  Բուքմեյքերները հենց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված