Արտակարգ պատահար Երեւանում
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, գրում է Shamshyan.com-ը: Ժամը 21:00-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կարապետ Ուլնեցու փողոցի 2-րդ շենքի բակում վիրավոր քաղաքացի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված շենքի 6-րդ հարկի 22-րդ բնակարանում կատարվել են դեպքի վայրի զննություն: Թե բնակարանում, թե վերելակից դուրս` միջանցքում, հայտնաբերվել են բավականին շատ արյան հետքեր: Ոստիկաններն ու քննիչները միջանցքում հայտնաբերել են նաև ծռված դանակ, որի վրա կան արյան հետքեր: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ նշված բնակարանից Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն են տեղափոխվել Սուրիկ Կանջինյանը և Գայանե Մազինյանը, իսկ շենքի մուտքի մոտից նույն բժշկական կենտրոն է տեղափոխվել Վլադիմիր Կանջինյանը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Վ. Կանջինյանը Սուրիկ Կանջինյանի և Գայանե Մազինյանի որդին է և կան տեղեկություններ, որ նա իր ծնողներին դանակի մի քանի հարված է հասցրել, որից հետո դուրս է եկել բնակարանից, եկել պատշգամբ և իրեն ցած նետել` ընկնելով «Toyota» մակնիշի ավտոմեքենայի վրա: Ֆոտոլրագրողին հիվանդանոցից հայտնեցին, որ երեք վիրավորներն էլ գտնվում են ծանր վիճակում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում