21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Ջերմաստիճանը կնվազի

Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Մայիսի 14-ին՝ երեկոյան ժամերին, 15-ին՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 16-ին, 18-ին՝ հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Մայիսի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը […]

Աննպատակ միլիոններ են ծախսվում

Օգտատեր Նարեկ Մալյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Խոստանում եմ եվրատեսիլին մեր երկրի հետագա մասնակցության նպատակահարմարության հարցը նոր ԱԺ-ում քննարկման առարկա դարձնել։ Ապուշությունների վրա աննպատակ միլիոններ են ծախսվում»։

Խոշոր վթար․ տուժածների վիճակը ծանր է

Մայիսի 14-ին, ժամը 23:45-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ուջան գյուղի սկզբնամասում «Nissan» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի 37-րդ կմ-ին «Nissan Teana» մակնիշի 21 XV 001 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի […]

Ռոբերտ Քոչարյանը շարունակում է

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր չի մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին: Henaran.am-ի տեղեկություններով` երկրորդ նախագահը Հայաստանում է, սակայն Երևանում չի գտնվում այսօր, պատճառը դա է: Հիշեցնենք, Ռոբերտ Քոչարյանը չքվեարկեց նաև ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններին: Այն ժամանակ երկրորդ նախագահը բացակայում էր երկրից: Կարծես թե, նա քաղաքական գործընթացներին ակտիվ և նույնիսկ քաղաքացիական մասնակցություն էլ չի ունենում: […]

Երևանում կա 841 973 ընտրող

ՀՀ ընտրական օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն հրապարակվել են Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները ըստ ընտրական տեղամասերի՝ դրանք ներբեռնելու հնարավորությամբ: Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը: Ցուցակներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ՝ այցելելով   www.police.am: Հիշեցնենք ՝ Երևանում կա 841 973  ընտրող : 

Արտակարգ պատահար Երեւանում

Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, գրում է Shamshyan.com-ը: Ժամը 21:00-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կարապետ Ուլնեցու փողոցի 2-րդ շենքի բակում վիրավոր քաղաքացի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված շենքի 6-րդ հարկի 22-րդ բնակարանում կատարվել են դեպքի վայրի զննություն: Թե […]

Այ, այսօր կարող եմ ասել ցտեսություն

Այ այսօր արդեն կարող եմ ասել ցտեսություն: Իրավական տեսանկյունից՝ հինգ օր անց այլևս ՀՀ ԱԺ պատգամավոր չեմ: Տեղափոխվում եմ երբևէ իմ տեսած ամենամեծ ներուժն ունեցող «մտածող կենտրոնի» իմ ընկերների մոտ: Լավ է, որ մարդ միշտ վերդառնալու տեղ ունի: Հենց դա է շատ ժամանակ դուխ տալիս: Պատգամավորական գործունեությունս տևել է 4 տարի 7 ամիս: Ունեցել եմ […]

Զարուհի Փոստանջյանը՝ հանուն ազատության (տեսանյութ)

«Երկիր ծիրանիի» քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը վաղ առավոտյան կատարեց իր քաղաքացիական պարտքը։ Նա ընտրեց Երեւանի Վահագն Դավթյանի անվան թիվ 149 դպրոցում։ Լրագրողների հետ զրույցում  նշեց, որ քվեարկել է հանուն ազատության։ Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ այսօր պետք է քաղաքացիները ոչ ասեն այս իշխանությանը։ Իսկ ոստիկաններին նա հորդորեց հետեւել, որպեսզի ընտրախախտումներ չլինեն, թեկուզ, ըստ նրա, դրանք անխուսափելի են։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված