05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Սնկից երեխաներ են թունավորվել

Մայիսի 29-ին՝ ժամը 22.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սնկային թունավորում» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել 2004 թ. ծնված Միլենա Խ.-ն, 2006 թ. ծնված Գրիգորի Խ.-ն և 2013 թ. ծնված Սարգիս Խ.-ն: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից: Պարզել է, որ նրանք թունավորվել են նույն օրը՝ ժամը 19.10-ի սահմաններում, իրենց տանը սունկ […]

Ինչու են տղամարդիկ երկարացնում ճկույթի եղունգը

Շատ տղամարդիկ կան, ովքեր երկարացնում են ճկույթի եղունգը։ Իսկ ինչու են նման բան անում կամ որտեղից է առաջացել այս սովորույթը։ Մի քանի հետաքրքիր պատմություններ կան՝ սրա հետ կապված։ Տղամարդիկ ճկույթի եղունգները սկսել են երկարացնել դեռեւս 17-րդ դարում, հիմնականում՝ արիստոկրատները։ Ճկույթի եղունգով նրանք կարողանում էին արագ բացել նամակները։ Նրանք երկարացնում էին ձախ ձեռքի ճկույթի եղունգը, քանի […]

Եթե լրացել է ՀՀ քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը, նա չի կարող ենթարկվել պատասխանատվության

  Եթե լրացել է ՀՀ քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը, այն փոխանակելու դեպքում քաղաքացին չի կարող ենթարկվել պատասխանատվության, Facebook-յան իր էջում գրել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը։ «Նախկինում անվավեր անձնագրով կամ առանց անձնագրի բնակվելու դեպքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված էր վարչական պատասխանատվություն», – նշել է նա։

«Լարվածության նոր օջախների ձևավորումն անթույլատրելի է և հղի անկանխատեսելի հետևանքներով»

Պաշտոնական այցի երկրորդ օրը` մայիսի 30-ին, կայացել է Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի հանդիպումը Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ։ Ողջունելով հայաստանյան պատվիրակության այցը Կիպրոս, Նիկոս Անաստասիադիսը համոզմունք է հայտնել, որ այն նոր խթան կհանդիսանա դարավոր բարեկամության վրա խարսխված հայ-կիպրական համագործակցությունը խորացնելու գործում։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ՀՀ պաշտպանության նախարարը Կիպրոսի նախագահին է ներկայացրել կիպրացի իր […]

Երեխան հիվանդանոցում մահացել է. հարուցվել է քրեական գործ

  ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու բժշկական կենտրոնում 2015թ. ծնված երեխայի մահվան հանգամանքները: Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2017 թվականի մայիսի 22-ին՝ ժամը 19:40-ին, Գյումրի քաղաքի բնակչուհուց  ահագանգ է ստացվել առ այն, որ իր մեկուկես տարեկան երեխան ունեցել է սրտի խնդիր, Գյումրի քաղաքի «Մոր […]

Գիշերային աշխատանքը վաղաժամ մահվան է հանգեցնում

Գիշերային ժամերին աշխատանքը կարող է վաղաժամ մահվան հանգեցնել։ Ռիսկային խմբում են հատկապես այն մարդիկ, ովքեր թոշակի անցնելուց հետո գիշերային պահակ են աշխատում։ Նման եզրահագնման են եկել ամերիկացի գիտնականները։ Նրանք հետազոտություններ են արել 189 000 հոգու շրջանակում եւ պարզել, որ նրանք, ովքեր գիշերային աշխատանք ունեն, ավելի հակված են սրտային հիվանդությունների, քան մյուսները։ Գիտնականները սա բացատրում են նրանով, […]

Ինչու որոշեցին վստահել Կարապետյանի կառավարությանը

«Նախորդ խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունների հիսուն տոկոսը կյանքի է կոչվել»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նա հավելեց, որ իրենք պատրաստ են համագործակցել ընդդիմության հետ, իսկ համագործակցություն չի նշանակում միայն կոալիցիա:  Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանի ու կառավարության գրեթե բոլոր անդամների վերանշանակմանն, ապա Վ. Բաղդասարյանն ընդգծե. «Ինքը ներկայացրել է, մենք […]

Սարատովի ավիավթարի հետևանքով կուրսանտ է զոհվել

ՌԴ-ում՝ Սարատովում տեղի է ունեցել ավիավթար, որի հետևանքով  մահացել է  զինվորական կրթահամալիրում ուսանող կուրսանտ: Բացի այս՝ վիրավորվել է նաև հինգ մարդ: Այս մասին տեղեկացնում է   www.1tv.ru-ն: Այժմ մասնագետները փոձում են բացահայտել՝ որն է եղել ավիավթարի պատճառը:  Վերջիններս  պնդում են, որ ամենայն հավանականությամբ, ավիավթարի պատճառը եղել է այն, որ շարժիչտ տեխնիկական խնդիրներ է ունեցել:   

ՄԻՊ. Պարզվել են կալանավորի հացադուլի պատճառները

  ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին դիմած քաղաքացին տեղեկացրել է, որ քրեակատարողական հիմնարկում գտնվող ամուսինը հացադուլ է հայտարարել՝ կապված կալանքի տակ պահելու վայրում անընդունելի պայմանների հետ: Դիմումատուն խնդրել է այցելել կալանավորված անձին: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փոխանցմամբ, բողոք ներկայացնելուց անմիջապես հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են քրեակատարողական հիմնարկ, առանձնազրույց ունեցել կալանավորված անձի հետ: Պարզվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված