05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Պետք է ստեղծենք այնպիսի կրթական համակարգ, որը լինի մրցունակ ու պահանջված

«Արարատյան բակալավրիատ» (ԱԲ) ծրագիրը կրթության գերազանցության ազգային ծրագիր է, ուստի այն հետևողականորեն ներդնելու ենք Հանրապետությունով մեկ, այսօր Մատենադարանում ծրագրի մեկնարկի ժամանակ հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: ««Արարատյան բակալավրիատի»միջոցով մենք պետք է լուծենք կարևոր սոցիալական խնդիր: Ակնհայտ է, որ վերջին տարիների ընթացքում ձեռնարկատիրական լուրջ գործունեություն է ծավալվել նաև կրթության ոլորտում, և արդեն իսկ ձևավորվել են մի […]

Միաձայն քվեարկեցին

Ազգային ժողովում քվեարկությամբ ընդունվեցին մի քանի նախագծեր: «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքի» և «Քննչական կոմիտեի» մասին օրենքում փոփոխություններ կատարելու հարցն ընդունվեց 55 կողմ 25 դեմ ձայներով: «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքների նախագծերի փաթեթի քվեարկությունից առաջ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ սրան առաջին ընթերցմամբ կողմ կքվեարկեն, բայց առաջարկներ կներկայացնեն, […]

Մոսկվայում փոթորկի հետեւանքով 11 մարդ է մահացել

Մոսկվայում փոթորկի հետեւանքով 11 մարդ է մահացել։ Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի՝ Մերձմոսկվայում 34 մարդ է տուժել, իսկ մայրաքաղաքում տուժածների թիվը հստակեցվում է։ Երկուշաբթի Մոսկվայում փոթորիկ էր բարձրացել՝ հորդառատ անձրեւների եւ ամպրոպի ուղեկցությամբ։ Քամու արագությունը վայրկյանում հասել է 28-30 մետրի։  

15 նախարարություն. որոնք են ավելորդ

Ազգային ժողովում Կառավարության կառուցվածքի մասին փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության տեսակետը ներկայացնելով՝ Էդմոն Մարուքյանն ասաց, որ առաջարկում են 15 նախարարություն թողնել եղած 19-ից: Դրանք պիտի լինեն հետևյալներները՝ Ազգային անվտանգության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Առողջապահության, Արդարադատության: Արտաքին գործերի նախարարությունն իր մեջ կներառի Սփյուռքի նախարարությունը: Առաջարկվում է միավորել Գյուղատնտեսության ու Բնապահպանության նախարարությունները, թողնել Էներգետիկ ենթակառուցվածքների նախարարությունը, […]

Մայիսի 19-25-ը մայրաքաղաքում ծնվել է 398 երեխա

  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ մայիսի 19-25-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 398 երեխա՝ 200 տղա, 198 աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր – համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 43257 քաղաքացի: 

Անակնկալ հարված. կարկուտը «ջնջել» է Չորաթանը

«Բավականին խոշոր կարկուտ էր, ինչ կար չկար՝ ջնջեց, տարավ: Բոլոր ցանքատարածությունները, խաղողի այգիները վնասված են: Ծառեր են կոտրվել ու ամբողջ գյուղը հիմա ցավ է ապրում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Չորաթան համայնքի ղեկավարի տեղակալ Քալանթար Քալանթարյանը: Նա ընդգծեց, որ սպասվելիք բերքը գրեթե հարյուր տոկոսով կարկտահարվել է.«Սահմանային գյուղ է ու մարդիկ հիմնականում գոյատևում են խաղողի բերքով: […]

«Ծառուկյան» դաշինքը հավանաբար դեմ կքվեարկի կառավարության ծրագրին (տեսանյութ)

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի խոսքով`դաշինքը դեմ կքվեարկի կառավարության ծրագրին: «Առհասարակ, որպես ընդդիմություն մենք մեր ծրագրերն ունենք և կառավարության ծրագրին մեծ հավանականությամբ դեմ ենք քվեարկելու»,- ի պատասխան Henaran.am-ի հարցին՝ ասաց նա: Պատգամավորն ընդգծեց, որ միայն այն դեպքում կողմ կքվեարկեն կառավարության ծրագրերին, եթե այնտեղ լինեն ծրագրեր, որոնք կբխեն ժողովրդի շահերից:   Առավել մանրամասն՝ տեսանյութում:    

Արթուր Առաքելյանն ազատվել է պաշտոնից

Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ, Արթուր Առաքելյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից: Կառավարության պաշտոնական էջի հաղորդմամբ, նա ազատվել է իր դիմումի համաձայն։ Նա փոխնախարարի պաշտոնում նշանակվել է 2013-ին:

Շատ լավ տղա է, արժանի է իմ դստերը. Ալեքսանյանն՝ իր փեսայից

«Շատ լավ տղա է, արժանի է իմ դստերը: Իրա պապան մեր մոտ մակարոնի մենեջեր էր»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝  օրերս կայանալիք իր դստեր պսակադրության արարողությունից ու իր ապագա փեսայից: Հարցին, թե ճիշտ է, որ Երևանի ամենամեծ մոլն է կառուցել, Ա. Ալեքսանյանը նշեց. «Արա, մեռնեմ ջանիդ, գնա նայի էտի մեծ ա՞, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված