16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ոնց կլնի մարդ «լեվի» չգնա … ինչ է ասում Աստվածաշունչը

Ամուսնությունն ըստ ամենայնի հարգելի է, եւ ամուսնական անկողինը՝ սուրբ։ Եւ Աստված պիտի դատի շնացողներին եւ պոռնիկներին: Եբրայեցիներին 13.4 Մեր օրերում ցավոք ամուսնական դավաճանությունը, պոռնկությունը և շնությունը շատերի մոտ ընդունվում են նորմալ, և ավելին, ով որ հավատարիմ է իր ամուսնության մեջ շատ հաճախ ծաղրանքի է ենթարկվում: Այսինքն՝ մեր բոլորի ստեղծող և մեզ համար Իր կյանքը տված […]

Վանաձորում երեխան ընկել է վերելակի հորանը

Մայիսի 30-ին, ժամը 18:37-ին տեղեկություն է ստացվել, որ երեխան ընկել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի թիվ 74/1 շենքի վերելակի հորանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ 2003 թ. ծնված Լ. Զ.-ը դուրս է բերվել հորանից, իսկ 2003 թ. ծնված Վ. Ա.-ը՝ վերելակի խցիկից: […]

«Բարսելոնա»-ն նոր գլխավոր մարզիչ ունի

  Բիլբաոյի «Ատլետիկի» նախկին մարզիչ Էրնեստո Վալվերդեն նշանակվել է «Բարսելոնա»-ի  գլխավոր մարզիչ, ով կփոխարինի  Լուիս Էնրիկեին:  53-ամյա Էրնեստո Վալվերդեի  հետ պայմանագիրը կնքվել է 2 տարվով: Է. Վալվերդեն մարզիչի կարիերայի ընթացքում գլխավորել է իսպանական «Էսպանյոլը», «Վիլյառեալը», «Վալենսիան», հունական «Օլիմպիակոսը»:  Ընթացիկ մրցաշրջանում «Ատլետիկ»-ը նրա գլխավորությամբ Իսպանիայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը: 

Բնակարանում դի է հայտնաբերվել

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 30-ին, ժամը 12։22-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ազատության փողոցի թիվ 38 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հայտնաբերել 58-ամյա Գ. Բ.-ի դին։ Փրկարարները դին իջեցրել և մոտեցրել են […]

Նշանակում

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ․ Դավիթ ՏՈՆՈՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ 2017թ. Մայիսի 30 Երևան ՆՀ-465-Ա

«Ուզում եմ իմ պապան շուտ գա». նստացույց երեխաների հետ /տեսանյութ/

«Եկեղեցի եմ գնացել, աղոթել եմ ու մի երազանք պահել»,-Henaran.am-ի թղթակցին ասաց  7-ամյա Անուշիկ Զեյթունցյանը: Անուշիկը՝ Սարի թաղում հուլիսի 19-ի դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորված Էդուարդ Զեյթունցյանի դուստրն է: Նա մոր հետ միասին մասնակցում է նստացույցի: «Ուզում եմ իմ պապան շուտ գա»,-ասաց Անուշիկը հավելելով, որ հորը «շատ-շատ» է կարոտել: Արդեն հայտնել ենք, որ այսօր՝ մայիսի […]

Երբ է ամուսնությունը բարեհաջող

Բարեհաջող է ամուսնությունը, եթե ամուսինները միմյանց հանդեպ հավատարիմ են և միմյանց սիրում են ինչպես սեփական անձը, մինչև որ այր ու կին չեն երևում իբրև երկու տարբեր անձ, այլ մի հոգի՝ բնակված երկու մարմնի մեջ. նաև ողջամիտ են ու աշխատասեր, ուրախ, հանդարտ, ընտանիքի փոխնիփոխ հոգածուներ, տղամարդը՝ դրսի գործերով զբաղված, կինը՝ տան կարգավորությամբ, միմյանց մխիթարող ու օգնող, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված