04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

«Որևէ նախարար չէր կարող սարեր շուռ տալ»

Ազգային ժողովի ՀՀԿ-ական խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանն ասում է, որ նույնիսկ անակնալ չէր, որ գործող կառավարության կազմը գրեթե փոփոխության չենթարկվեց: «Պատճառները հասկանալի են, որովհետև Կառավարությունը գործում էր շատ կարճ ժամանակահատվածում՝ սեպտեմբերից, և կարճ ժամանակահատվածում կառավարության կազմում սկզբունքային փոփոխություններ կատարելը, կարծում եմ, արդյունավետ չէ, որովհետև նախարարները յուրաքանչյուրն իր ոլորտում այս ժամանակահատվածում կատարել է այն, ինչ իրենց […]

Ազգային ժողովի հանձնաժողովները փոխնախագահներ են ընտրել

Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է  ընտրվել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանը, Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը կլինի, իսկ Կարեն Ավագյանի կլինի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով նախագահի տեղակալ:

Արգիշտի Կիվիրյանն ազատ է արձակվել

Այսօր Հյուսիսային պողոտայից ոստիկանության պարեկային ծառայողները ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին են բերման ենթարկել Արգիշտի Կիվիրյանին: Կիվիրյանին բերման ենթարկելու համար հիմք է հանդիսացել ոստիկանության ծառայողների կասկածն առ այն, որ նա իր մոտ կրում է սառը զենք. արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով: Կասկածը հիմնավորվել է հատկապես այն հանգամանքով, […]

Ադրբեջանի հերթական սուտը. Արցախի ՊՆ

Մայիսի 31-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր ոչնչացվել է արցախյան բանակին պատկանող երկարաժամկետ կրակակետ (ДОТ), իրականությանը չի համապատասխանում: Ավելին՝ այսօրվա ընթացքում հրադադարի պահպանման ռեժիմի լուրջ խախտումներ չեն արձանագրվել, իսկ նմանաբովանդակ ապատեղեկատվության տարածումը բացառապես ուղղված է ադրբեջանական լսարանին: Պաշտպանության բանակը շարունակում է լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և որևէ կորուստ […]

Սեյրան Օհանյանը Րաֆֆի Հովհաննիսյանի նոր նախաձեռնության մեջ չի ներգրավվի

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը օրերս հայտարարել է արտախորհրդարանական հզոր բևեռ ձևավորելու անհրաժեշտության մասին։ Հովհաննիսյանը չի հստակեցրել, թե որ ուժերը կարող են կազմել իր նշած բևեռի մասը, առայժմ անհայտ է նաև, թե ինչ է լինելու ՕՐՕ դաշինքի ճակատագիրը։ Հայտնի է, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը տևական ժամանակ Հայաստանում չէր, վերջինս վերադարձել է, բայց իր […]

Դոն Պիպոյի դեմ մահափորձի պատվիրատուի ինքնությունը հայտնի է. ՔԿ

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով իրականացվում են  ակտիվ քննչական գործողություններ` պարզելու առանձնապես ծանր հանցագործություն՝ սպանություն նախապատրաստած խմբի բոլոր անդամների, պատվիրատուի ինքնությունը, շարժառիթը։ ՀՀ Քննչական կոմիտեից   հայտնում են, որ քննության արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, սպանության նախապատրաստմանը օժանդակած անձի ինքնության վերաբերյալ, ում նկատմամբ մայիսի 27-ին հայտարարվել էր հետախուզում։ Վերջինս մայիսի […]

Արամ Ասատուրյանն ազատվել է պաշտոնից

Երեւանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանն ազատվել է պաշտոնից: Այդ մասին, այսօրլրագրողներին հայտնել է  ՀՀ ԶՈՒ բուժծառայության պետ Կամավոր Խաչատրյանը։ Խաչատրյանի խոսքով՝  Ասատուրյանն աշախատանքից ազատվել է և գտնվում է կադրերի ռեզերվում: «Հոսպիտալի նոր պետ դեռևս չի նշանակվել: Ունենք մի քանի թեկնածուներ, նրանց անունները դեռևս քննարկման փուլում են: Կընտրենք թեկնածուներից լավագույնին»,-նշել է Խաչատրյանը::

Ադրբեջանի ՊՆ-ն տարածեց հերթական ապատեղեկատվությունը

Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածեց հերթական ապատեղեկատվությունը՝ Արցախի բանակին մեղադրելով 82 և 120մմ-ոց ականանետերից հրադադարի ռեժիմը խախտելու մեջ ու նաև «ավելորդ» չհամարեց, իր սովորության համաձայն, «զգուշացնել», որ շարունակվելու դեպքում ադրբեջանական զինուժը հրետանային զինատեսակներից արկակոծության կենթարկի հայկական կողմի թիկունքային օբյեկտները: Ի պատասխան Բաքվի ռազմական ագիտպրոպի վայրահաչոցի՝ տեղեկացնեմ, որ մայիսի 30-ին և լույս 31-ի գիշերն ու այսօրվա […]

Արցախում զինծառայող է վիրավորվել. Վիճակը ծանր է

Արցախում մայիսի 30-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող Ալիկ Սմբատի Ավանեսյանը: Այս մասին  լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը: «Զինծառայողը ստացել է աջ ազդրի ստորին երրորդական միջանցիկ վիրավորում, նա այս պահին գտնվում է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում, բժիշկները նրա վիճակը գնահատում են ծանր»,-մանրամասնել  է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված