28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Որևէ նախարար չէր կարող սարեր շուռ տալ»

Ազգային ժողովի ՀՀԿ-ական խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանն ասում է, որ նույնիսկ անակնալ չէր, որ գործող կառավարության կազմը գրեթե փոփոխության չենթարկվեց: «Պատճառները հասկանալի են, որովհետև Կառավարությունը գործում էր շատ կարճ ժամանակահատվածում՝ սեպտեմբերից, և կարճ ժամանակահատվածում կառավարության կազմում սկզբունքային փոփոխություններ կատարելը, կարծում եմ, արդյունավետ չէ, որովհետև նախարարները յուրաքանչյուրն իր ոլորտում այս ժամանակահատվածում կատարել է այն, ինչ իրենց հնարավորություն կտա մոտ ժամանակներում արդյունքներ գրանցել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Նրա խոսքով, յուրաքանչյուր կառավարություն անհրաժեշտ ժամանակահատված պետք է ունենա արդյունքներ գրանցելու համար, որպեսզի հասարակությանը ցույց տա, թե այդ ժամանակում ինչ փոփոխություններ է իր ոլորտում տեղի ունեցել: «Կարճ ժամանակահատվածում, բնական է, որևէ նախարար չէր կարող սարեր շուռ տալ: Նրանք ստեղծել են բավարար հիմքեր, որպեսզի հետագա կառավարման ժամանակահատվածում խնդիրներ լուծեն: Դրա համար էլ կարծում եմ, որ հիմնական նախարարների վերանշանակումն արդարացված էր: Նրանք ցույց են տվել, որ կարող ուժեր են և ունակ են անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնել իրենց ոլորտներում»:FD878BE8-91D4-4DDE-B59E-CF0A8DD2FB96_mw1024_mh1024_r1_s

ՀՀԿ-ական պատգամավորի ներկայացմամբ՝ առաջին եռամսյակի կտրվածքով Կառավարության աշխատանքում արդեն իսկ դրական փոփոխություններ նկատելի են. «Դրական փոփոխություններ կան, կարծում եմ՝ կառավարության հիմնական կազմի փոփոխության չենթարկվելն էլ դրանով է պայմանավորված: Նրանք կարողացել են որոշակի առաջընթաց գրանցել»:

Ինչ վերաբերում է լուրերին, թե 2018 թվականից հետոյի իշխանության համար ՀՀԿ-ի մեջ ինտրիգներ կան, Նիկոյանն ասաց. «Ինտրիգը միայն լրագրողական շրջանակներում է: Ինչքանով ես կարող եմ իշխանության մեջ տեսնել, նման պրոբլեմ չկա»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ