04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Պետական հատուկ ծառայողը ոսկյա զարդեր է հափշտակել. մանրամասներ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի /անձանց/ կողմից առանձնապես խոշոր չափերով` քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված ոսկյա զարդերի հափշտակության դեպքի առթիվ: Մասնավորապես, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվում է նույն մարզի բնակիչ Հ. Հ.-ի վաճառասրահից ավազակային հարձակմամբ ոսկյա զարդերի հափշտակության վերաբերյալ քրեական գործը: Դատաքննության ժամանակ` 11.05.2017թ.-ին, […]

Մենք կառավարելի չենք, մենք չենք վերահսկվում. ԵԼՔ-ի հմայքը

«Ասում են, որպեսզի անվստահություն սերմանեն մեր հանդեպ, որովհետև մարդիկ մեզ վստահում են, և կարծում եմ՝ դա է պատճառը»,-Henaran.am-ի հարցին, թե ինչու են դեռ որոշ քաղաքական ուժեր ու գործիչներ շարունակում «Ելք» դաշինքի մասին խոսել որպես իշխանության պրոյեկտի, պատասխանեց խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը: «Միակ բանը, որ կարող եմ ամենայն վստահությամբ, հարյուր տոկոսով ասել, այն է, որ մենք […]

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները հանդիպել են էստոնացի գործընկերների հետ

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը եւ ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը մայիսի 30-ին ընդունել են Էստոնիայի խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Մարկո Միհքելսոնին եւ պետական պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հաննես Հանսոյին: Ողջունելով հյուրերին ՀՀ ԱԺ-ում՝ Արմեն Աշոտյանը եւ Կորյուն Նահապետյանը կարեւորել են երկու երկրների խորհրդարանների միջեւ […]

«Սասնա ծռեր» խմբի անդամներն կարող են տեսակցել հարազատներին

Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է որոշում, ըստ որի «Սասնա ծռեր» խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանը, Արմեն Լամբարյանը եւ Արայիկ Խանդոյանն այսօրվանից կարող են տեսակցել իրենց ընտանիքի անդամներին:  Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի 14 անդամների գործով  առաջին դատական նիստը տեղի կունենա հունիսի 8-ին: Աշոտ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ […]

Խոշոր վթար «Մետրոպոլ» հյուրանոցի մոտ. կան վիրավորներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 31-ին, ժամը 12:04-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մաշտոցի պողոտայի սկզբնամասում՝ «Սուրբ Սարգիս» եկեղեցու մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մաշտոցի պողոտայի «Մետրոպոլ» հյուրանոցի մոտ բախվել են «Nissan Skyline» […]

Վարչական դատարանը մերժեց Զարուհի Փոստանջյանի հայցը

ՀՀ Վարչական դատարանն այսօր՝ մայիսի 31-ին, մերժել է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի՝ Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները վիճարկելու պահանջով հայցը: «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը  դատարանի այս որոշումը համարել է  ապօրինի: Փոստանջյանը նշել է, որ կբողոքարկի դատարանի որոշումը՝ միջազգային անտյաններում: Նշենք, որ  «Երկիր Ծիրանի» կուսակցությունը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ […]

Եվրոպայի խորհուրդը կքննի Ադրբեջան-ԵԽԽՎ կոռուպցիոն սկանդալը

Եվրոպայի խորհուրդը կքննի Ադրբեջան-ԵԽԽՎ կոռուպցիոն սկանդալը: Այս գործը կքննեն երեք դատավորներ ու մինչև տարեվերջը  կհրապարակեն վճիռը:  Պարզվում է՝ վերջին վաթսուն տարիների ընթացքում չի եղել այնպիսի դեպք, որ անկախ հետաքննական մարմին ստեղծվի, որը կոռուպցիոն սկանդալի հետքերով պետք է գնա: Արդեն հայտնի է՝ 2013-ին Ադրբեջանիս կաշառք ստացած Լուկա Վոլոնտեն կպատժվի՝ կաշառք վերցնելու համար:  Մայիսի երեսունին Պրահայի ԵԽԽՎ […]

Դանակահարել է նախկին աներոջը.մանրամասներ

 ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում ՝ պարզելու այսօր Երևանում տեղի ունեցած 59-ամյա տղամարդու դանակահարության հանգամանքները: Նախնական տվյալներով՝ 2017թ. մայիսի 31-ին՝ ժամը 11:20-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի բակում սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է Երևան քաղաքի բնակիչ, 1958թ. ծնված տղամարդու […]

Նոր նշանակում

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Գագիկ Գրիգորյանը նշանակվել է տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ։ «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Գագիկ Գրիգորյանին նշանակել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ»,- ասված է վարչապետի համապատասխան որոշման մեջ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված