Խոշոր վթար «Մետրոպոլ» հյուրանոցի մոտ. կան վիրավորներ
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 31-ին, ժամը 12:04-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մաշտոցի պողոտայի սկզբնամասում՝ «Սուրբ Սարգիս» եկեղեցու մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մաշտոցի պողոտայի «Մետրոպոլ» հյուրանոցի մոտ բախվել են «Nissan Skyline» մակնիշի 77 XX 778 (վարորդ՝ 23-ամյա Օ. Ե.), «ՎԱԶ-21099» մակնիշի 35 FU 176 (վարորդ՝ 51-ամյա Ա. Հ.) եւ «Opel Astra G» մակնիշի 35 CR 809 (վարորդ՝ 24-ամյա Շ. Վ.) պետհամարանիշներով ավտոմեքենաները:
«ՎԱԶ-21099»-ի վարորդը եւ երկու ուղեւորները՝ 22-ամյա Մ. Մ.-ն եւ 23-ամյա Գ. Ղ.-ն, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: