25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները հանդիպել են էստոնացի գործընկերների հետ

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը եւ ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը մայիսի 30-ին ընդունել են Էստոնիայի խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Մարկո Միհքելսոնին եւ պետական պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հաննես Հանսոյին:

Ողջունելով հյուրերին ՀՀ ԱԺ-ում՝ Արմեն Աշոտյանը եւ Կորյուն Նահապետյանը կարեւորել են երկու երկրների խորհրդարանների միջեւ հարաբերությունների առավել աշխուժացումը եւ այս համատեքստում ընդգծել համապատասխան հանձնաժողովների միջեւ համագործակցության ակտիվացման, միջազգային խորհրդարանական հարթակներում համատեղ նախաձեռնություններով հանդես գալու կարեւորությունը:

Անդրադառնալով ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգին եւ, մասնավորապես, ՀՀ-ԵՄ հարաբերություններին՝ Արմեն Աշոտյանը կարեւորել է մարտի 21-ին Երեւանում նոր՝ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի նախաստորագրումը, ինչպես նաեւ 2017 թվականի նոյեմբերին կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում համաձայնագրի ստորագրումը: Այս համատեքստում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը հույս է հայտնել, որ ԵՄ-ում Էստոնիայի նախագահության ընթացքում ՀՀ-ԵՄ հարաբերությունները կընթանան կառուցողական եւ արդյունավետ մթնոլորտում:

Հայկական կողմը եվրոպական կառույցների հետ հարաբերությունների զարգացման համատեքստում անդրադարձել է նաեւ Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի փակման հարցին՝ նշելով, որ հարցի հետ կապված Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ շրջանակում վետոյի իրավունքի կիրառումը մեկ անգամ եւս փաստում է Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության մասին:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ Արմեն Աշոտյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի դերն ու կարեւորությունը՝ որպես հակամարտության լուծման եւ կայունության պահպանման միակ արդյունավետ գործիք: Այս համատեքստում հատուկ անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ մայիսի 18-ի առաջին հասցեական հայտարարությանը՝ կապված մայիսի 15-17-ը շփման գծում իրավիճակի սրման հետ:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցին՝ Արմեն Աշոտյանը հույս է հայտնել, որ մոտ ապագայում Էստոնիայի խորհրդարանը ձեռնամուխ կլինի Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի մեկնարկին՝ նշելով, որ Ցեղասպանության ճանաչումը կարեւոր քայլ է՝ մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման հարցում:

Իր խոսքում ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը մանրամասն անդրադարձել է ՀՀ անվտանգությանն ուղղված քաղաքականությանը, ներկայացրել ՀՀ ներգրավվածությունը հավաքական անվտանգության համակարգերում: Այս համատեքստում պարոն Նահապետյանը խոսել է ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններում հայկական ստորաբաժանումների ներգրավվածության, ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության մասին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ տարածաշրջանային եւ միջազգային քաղաքականությանը վերաբերող հարցեր: Մարկո Միհքելսոնը եւ Հաննես Հանսոն հայ գործընկերների հետ եվրոպական հարթակներում առավել արդյունավետ համագործակցելու պատրաստակամություն են հայտնել:

Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են նաեւ երկկողմ այցելությունների ակտիվացման անհրաժեշտության հետ կապված հարցեր: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ