24 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Սեյրան Օհանյանը Րաֆֆի Հովհաննիսյանի նոր նախաձեռնության մեջ չի ներգրավվի

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը օրերս հայտարարել է արտախորհրդարանական հզոր բևեռ ձևավորելու անհրաժեշտության մասին։ Հովհաննիսյանը չի հստակեցրել, թե որ ուժերը կարող են կազմել իր նշած բևեռի մասը, առայժմ անհայտ է նաև, թե ինչ է լինելու ՕՐՕ դաշինքի ճակատագիրը։

Հայտնի է, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը տևական ժամանակ Հայաստանում չէր, վերջինս վերադարձել է, բայց իր քաղաքական ապագայի վերաբերյալ հստակեցումներ չկան։

Մեզ հաջողվեց պարզել, որ Սեյրան Օհանյանը Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած ընդդիմադիր արտախորհրդարանական բևեռի մեջ հազիվ թե ներգրավվի։ Համենայնդեպս՝ Հովհաննիսյանն այդ հայտարարությունն արել է առանց ՕՐՕ դաշինքի մյուս երկու լիդերների՝ Վարդան Օսկանյանի և Սեյրան Օհանյանի հետ քննարկելու և նրանց համաձայնությունը ստանալու։

Ավելին՝ Օհանյանի թիմակիցները վերջինիս համոզում են, որպեսզի հիմնի սեփական կուսակցություն՝ իր թիմով, հիմնականում իր մարտական ընկերների և գաղափարակիցների աջակցությամբ։ Այդ նույն մարդիկ Օհանյանին դա փորձել են համոզել նաև նախքան խորհրդարանական ընտրություններին մասնակցելը, սակայն Օհանյանը մտածել է, թե սեփական թիմ հիմնելու համար ժամանակը չի բավարարի: Այժմ Օհանյանը ՕՐՕ դաշինքում «առանց զորքի գեներալի» կարգավիճակում է, և չի բացառվում, որ արդեն իսկ չգործող դաշինքն առաջիկայում արդեն փաստացի փլուզվի, և անդամ երկու կուսակցությունները՝ «Ժառանգությունն» ու «Համախմբումը», շարունակեն գործել առանձին-առանձին՝ միմյանց հետ պահպանելով լավ հարաբերություններ։

Ինչ վերաբերում է Հովհաննիսյանի հայտարարությանը, ապա այն ավելի շատ «նախահամագումարային» բնույթ է կրում։ Ինչպես հայտնի է, «Ժառանգություն» կուսակցությունն առաջիկայում հրավիրելու է համագումար, չի բացառվում, որ լինի նաև կուսակցության առաջնորդի փոփոխություն։ Համագումարին ընդառաջ՝ այս հայտարարությունը կուսակցությունը վերակենդանացնելու միտում ունի՝ «մենք դեռ կանք» սկզբունքով, և ընտրվել է ամենահեշտ և ամենագրավիչ տարբերակը՝ կոչ անել խորհրդարան չանցած ուժերին միավորվել և բևեռ ձևավորել։ Սակայն հայտարարությունից արդեն իսկ անցել է մի քանի օր, և ոչ մի քաղաքական ուժ համագործակցելու պատրաստակամություն չի հայտնել։

Նյութի աղբյուր՝ www.1in.am

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ