02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լիտվան կցանկապատի ՌԴ-ի հետ սահմանը

Լիտվայի պետական սահմանի պահպանության ծառայությունը կապալառուների հետ պայմանագիր է ստորագրել Կալինինգրանդի մարզի շրջանում Ռուսաստանի հետ սահմանին պաշտպանիչ ցանկապատ կառուցելու մասին։ Ցանկապատը 2 մետր բարձրություն է ունենալու։ Աշխատանքի արժեքը գնահատվում է 1 մլն 335 հազար եվրո։ Այդ գումարները հատկացվել են Լիտվայի բյուջեից։  

Լիդերի կրիզիս է

«Ընդհանուր քաղաքական ապատիա է տիրում: Ուզում ենք բոլորս հասկանալ, թե որտեղ էինք սխալ, որ ժողովուրդը գնաց այդ ընտրության և իր քվեն տվեց այս կամ այն քաղաքական ուժին, ոչ թե արմատական դիտարկվող քաղաքական ուժին, ինչու վստահության դեֆիցիտ կա»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նախկին պատգամավոր, ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Ըստ նրա` խոշորացում է պետք բոլոր քաղաքական ուժերին, սակայն […]

Ուշագրավ զարգացում կուրսանտի սպանության գործով

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով  ամբաստանյալ Նորիկ Սահակյանի պաշտպան Հովիկ Արսենյանին պատասխանատվության ենթարկելու համար Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դիմել  է ՀՀ փաստաբանների պալատ: Հովիկ Արսենյանի նկատմամբ  դատարանը դատական սանկցիա կիրառելու որոշում է կայացրել այն բանից հետո, երբ դատական նիստի ընթացքում առանց նախագահողի թույլտվության փաստաբանը […]

Պտղատու այգիները կարկտահարվել են

Մայիսի 27-ին կարկուտ տեղաց մի շարք համայնքներում՝ այդ թվում Արագածոտնի մարզի Արտենի գյուղում: Արտենի համայնքի ղեկավար Գեղամ Խլղաթյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց՝  մարզպետարանում տեղյակ են կարկտահարության մասին.  մասնագիտական  հանձնաժողովը  վնասի չափը պարզելու համար  աշխատանքներ է իրականացնում: Գեղամ Խլղաթյանն ընդգծեց՝ Արտենիի բնակիչները հույը չեն կորցնում, ակնկալում են, որ պետությունը իրենց կրած վնասը կփոխհատուցի: «Հիմնականում վնասվել են պտղատու […]

Ահաբեկչություն Լոնդոնում․ կա 6 զոհ /տեսանյութ/

Լոնդոնում հունիսի 3–ի լույս 4-ի գիշերը մի քանի ահաբեկչություն է տեղի ունեցել, որի արդյունքում կա 6 զոհ եւ տասնյակ վիրավորներ։  Նախ միկրոավտոբուսը փողոցի անցումի վրա մխրճվել է մարդկանց մեջ, ապա երեք տղամարդ մեքենայից դուրս են եկել ու դանակով զինված՝ հարձակվել Բորո շուկայի մոտ գտնվող ռեստորանում նստած մարդկանց վրա։  Նշվում է, որ ոստիկանները չեզոքացրել են ահաբեկիչներին։ […]

Լուսանկարներ Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանիքից

Համացանցում լուսանկարներ են հայտնվել պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանեկան արարողությունից: Աստղիկ Ալեքսանյանի ընտրյալը Դավիթն է: Պսակադրության արարողությունը կատարվել է Մալաթիա-Սեբաստիա համայնքի Սուրբ Երրորդություն եկեղեցում, իսկ հարսանյաց հանդեսը տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի «Փարավոն» ռեստորանային համալիրում։   

Պատգամավոր, ռեկտոր, դասախոսներ, ուսանողներ՝ հեծանվորդներ

Պատգամավոր, ռեկտոր, դասախոսներ, ուսանողներ՝ հեծանվորդներ. Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) բակից հունիսի 4-ին մեկնարկեց «Առողջ բժիշկ» ծրագրի շրջանակներում անցկացվող դեպի «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան հեծանվաարշավը: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) և ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի կողմից իրականացվող այս հեծանվավազքով եզրափակվեց «Առողջ բժիշկ» ծրագիրը, որի ընթացքում և՛ դասախոսները, և՛ ուսանողները մասնակցեցին  ֆուտբոլի, վոլեյբոլի, բասկետբոլի մրցաշարերի: ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված