20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Պտղատու այգիները կարկտահարվել են

Մայիսի 27-ին կարկուտ տեղաց մի շարք համայնքներում՝ այդ թվում Արագածոտնի մարզի Արտենի գյուղում:

Արտենի համայնքի ղեկավար Գեղամ Խլղաթյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց՝  մարզպետարանում տեղյակ են կարկտահարության մասին.  մասնագիտական  հանձնաժողովը  վնասի չափը պարզելու համար  աշխատանքներ է իրականացնում:

Գեղամ Խլղաթյանն ընդգծեց՝ Արտենիի բնակիչները հույը չեն կորցնում, ակնկալում են, որ պետությունը իրենց կրած վնասը կփոխհատուցի:

«Հիմնականում վնասվել են պտղատու այգիները՝ ծիրան, խնձոր, սալոր… մոտ 5 00  հեկտար հողատարածքի վրա կարկուտ է տեղացել. արդյունքում 160 հեկտար պտղատու այգիներ են վնասվել՝ տարբեր աստիճանների: Այգիները վնասվել են  30- 50  տոկոսով», – նշեց համայնքապետը՝ շեշտելով՝ գյուղացիները ծանր վիճակում են, բայց, այդուամենայնիվ, ակնկալիքներ ունեն, որ, միգուցե, պետությունը հնարավորություններ ունենա ու  փոխհատուցի վնասը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ